Թե՛ Հովիկ Աբրահամյանի, թե՛ Երվանդ Զախարյանի հայտարարությունները հիմնովին ապացուցում են Տիգրան Սարգսյանի ու Արմեն Մովսիսյանի խոստումների ու հավաստիացումների կատարյալ սնանկությունը և տևական սուտը: Այժմ լիովին հստակ է, որ նախկին կառավարությանը չի հաջողվել համաձայնության գալ ռուսական ընկերության հետ, և հիմնական խնդիրը գործարանի թալանի արդյունքում գոյացած պարտքն է եղել, որ ռուսներն արդարացիորեն պահանջել են զրոյացնել:
«Շատ դրական եմ գնահատում, ես համարում եմ, որ եթե ցանկություն և պատրաստակամություն կա կիսվելու, խորհրդակցելու, խորհուրդ հարցնելու, շփվելու, դա խոհեմության և փորձառության նշան է: Դա լավ նշան է»
ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ մտադիր է ստեղծել վարչապետների ակումբ, որտեղ կներգրավվեն ՀՀ բոլոր վարչապետները, և կքննարկվեն տնտեսական, քաղաքական գործընթացները:
Ստվերի հետ կապված երկրորդ խնդիրը վարչարարության հետ է, երրորդը` քաղաքական կամքի: Ես այդ երկրորդ ու երրորդ կետերից չեմ խոսում, գնահատականներ չեմ տալիս: Ես ընդդիմադիր գործիչ եմ: Այս պահին մասնագիտական տեսանկյունից ես տեսնում եմ դաշտը հարմոնիզացնելու խնդիրը:
Քիչ առաջ Ազգային ժողովում 69 «կողմ», 1 «դեմ» և 2 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունվեց ՀՀ կառավարության գործունեության հնգամյա ծրագիրը: Հանրապետականները որոշումը ծափերով ընդունեցին:
Այսօր Աժ նիստում ՀՀ կառավարության ծրագրի քննարկման ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր ամփոփիչ ելույթում հայտարարեց, որ գրանցել են բոլոր հնչած մտքերը և դրանց անդրադառնալու են: Միաժամանակ նա նշեց, որ իրեն ցավ է պատճառում ծրագրային փաստարկների բացակայության դեպքում անձնական մաղձոտ դաշտ տանելը, քանի որ ժողովուրդը դա չի սպասում իր ընտրյալներից:
Գ.Սահակյանը նշեց, թե փորձել է լավագույն տոնայնութամբ ավարտել ելույթը, բայց շարունակեց. «Երբևիցե որևէ անգամ չեք տեսնի, որ ես ու իմ կուսակիցները որևէ անձի պիտակներ կպցնենք, մենք միշտ հակադարձողի դերում ենք, բայց՝ էստի աշեցեք՝ Սադայելը արդեն սկսել է Աստվածաշնչից օրինակներ բերել: Մեզանում սկսել է և ընթացք է ստանում քաղաքական աղանդավորությունը»:
«Մենք խուսափել ենք գեղեցիկ բառերից, որ հետո դրանց ձեռը կրակը չընկնենք»,- ասաց նա՝ նշելով, որ ծրագրում մեծ տեղ է հատկացվում ներդրումների ներգարվմանը, բարենպաստ միջավայրի ստեղծմանը
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ նիստում կառավարության ծրագրի վերաբերյալ իր ելույթում հայտարարեց, թե Տիգրան Սարգսյանի կառավարությունն ընկավ շնորհիվ հրաշալի քառյակի ջանքերի և մի քանի անգամ մեջբերում արեց Աստվածաշնչից, մասնավորապես՝ ըստ Մատթեոսի ավետարանի «է» կետի, չի կարող բարի ծառը չար պտուղ բերել, չի կարղ չար ծառը բարի պտուղ բերել.
«Հայ ժողովուրդը պատմության մեջ մնալու է որպես տոկոսի տակ մնացած»,- նկատեց Զոհրաբյանը:
Այսօր Աժ նիստում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հարցադրում արեց՝ ինչո՞ւ փոխվեց կառավարությունը. «Եթե լավն էր, թող մնար»:
«Դուք ասում եք՝ եկեք միասին աշխատենք, բայց որևէ հնարավորություն չեք տալիս մեզ: Ցանկության տակ բովանդակություն պետք է ապահովեք»,- ասաց պատգամավորը:
Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Խոջոյանին կերոսին են ներարկել:
«Ես ունեմ ուղիներ, որով պիտի շարժվեմ, բայց կուզեի, որ մեր ճանապարհը հստակ լինի, բոլորի աշխատանքի հետ կապված ներգրավեինք, որպեսզի մենք չկարողանայինք վրրիպումներ թույլ տալ»,- ասաց նա:
168.am-ը մոտ 1 ամիս առաջ գրել էր, որ «Նաիրիտ» գործարանում տարբեր կոնստրուկցիաների ու խողովակների վաճառքը վերսկսվել է: Դրանից հետո գործարանի ղեկավարությունն ավելի «մեծ ախորժակով» է ձեռնամուխ եղել թալանին:
Գ.Խաչատրյանը պատգամավորին հորդորեց այցելել մաքսակետ և տեսնել, որ այնտեղ լիովին հնարավորություն կա ինքնահայտարարագրվելու:
Նախարարը նշեց, որ մայիսի 15-ին ԱԺ կողմի ընդունված միջանկյալ օրենքով նախատեսվում է, որ այն աշխատողները, որոնք չեն ցանկանում, որ իրենց աշխատավարձից պահումներ կատարվեն, դիմում են գրում, քանի դեռ չկա նոր փաթեթը: Ասատրյանը նշեց, որ ներկայումս ՊԵԿ-ի կողմից իրականացվում է էլեկտրոնային հաշվետվությունների հետ կապված գործընթաց՝ քաղաքացիների կամաարտահայտնության իրավունքն իրացնելու հնարավորությունն ապահովելու համար: Ըստ նախարարի՝ առաջիկայում բոլոր մասնակիցների կարգավիճակը կհստակեցվի:
«Առավոտից իրիկուն խոսում են կոռուպցիայի մասին, ձեզ թվում է պոզով-պոչո՞վ է էդ կոռուպցիան, էս է որ կա»,- ասաց Ն.Փաշինյանը՝ հավելելով, որ Հովիկ Աբրահամյանը գյուղատնտեսութունից միլիոնավոր եկամուտներ է ստանում, իսկ հազարավոր գյուղացիներ վարկերի պատճառով ստիպված հեռանում են երկրից:
«Անկախ, թե ինչպես կքվեարկեմ, դուրս գալիս է այս կառավարությունը»,- այսօր Ազգային ժողովում իր ելույթում հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
«Ցանկացած խնդիր ոչինչ է թիվ մեկ կարևոր հարցի համեմատ՝ Արցախի անվտանգության և միջազգայնորեն ճանաչելի դառնալու հարցի: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՀՀ կողմից այցելեցին պատմական հայկական տարածքներ, որոնք մեզ պարտադրված պատերազմի արդյունքում են ազատագրվել:
«ՀՀ-ում 1500 դպրոցներ և 50 հազար ուսուցիչներ կան, մարդիկ, որոնք ամեն ժամ զբաղված են մատաղ սերնդի կրթմամբ: Բայց ցավոք սրտի, երբ մի տեղ մի մանկավարժի կողմից ոչ ճիշտ դրսևորում է նկատվում, այն քննարկման թեմա են դարձնում և նսեմացնում մյուսների աշխատանքը:
«Պետք է արդարամիտ գնահատական տանք անցած ժամանակաշրջանին, կառավարության գործունեությանը, և ասենք, որ այսուհետ խաղի կանոններն այսպես են: Այդ դեպքում ներդրումները կաճեն ու ֆինանսական հոսքեր կհոսեն ՀՀ: ՀՀ-ում ֆինանսական ռեսուրսներ կան, այդպես չէ, որ չկան»,- ասաց Մ.Մելքումյանը:
Կառավարությունը 80 մլն դրամ է հատկացրել Գյումրիում բնակֆոնդի վերականգնման համար: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:
«ՀՀ ստվերային տնտեսությունը ժառանգել ենք խորհրդային տարիներից: 90-ականներին ստվերը լայն թափ ստացավ, իսկ վերջին ժամանակներս ծաղկում է»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանը:
«Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ Ազգային Ժողովը դարձել է կառավարության ներկայացրած նախագծերը դակող մարմին»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
«Սահմանադրական փոփոխությունները որոշ ուժեր մինչ օրս չեն կարևորում և պնդում են, որ գործող իշխանության վերարտադրմանն է ուղղված: Եթե անգամ կա նման բան, հանրությունն ու քաղաքական ուժերը պետք է համախմբվեն, որ թույլ չտան դա: Իսկ այդ հնարավորությունը հենց ներկա Սահմանադրությունը տվել է»,- այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Ըստ Աբրահամյանի՝ ՀՀ-ում ամենաշատը 300 համայնք պետք է լինի, ինչը բոլոր առումներով արդյունավետ կլինի՝ և´ վարչական, և´ ծախսերի, և´ այլ առումներով: Նա նշեց, որ հիմա փորձում են խոշորացում կատարել այն համայնքներում, որտեղ վեճեր չկան, օրինակ՝ Դիլիջանի մի քանի համայնքներում:
«Ես իմ կարծիքը չեմ փոխել՝ արձանագրությունների ստորագրումը ճիշտ էր այն առումով, որ մենք ակնկալում էինք, որ դրանք կստորագրվեն Թուրքիայի Մեծ Ժողովի կողմից և կստանան իրավական ուժ: Դա բխում է նրանից, որ Հայաստանը հնարավորություն կստանար Թուրքիայով դուս գալ Եվրոպա: Բայց պատմությունը, ինչպես միշտ, ցույց տվեց, որ Թուրքիայի հետ պետք է զգույշ և զգոն լինել: Այս պարագայում մեր ակնկալիքները չեն սպառվել, հույս ունենք: Ապագայում, եթե չստորագրվի, չվավերացվի Մեծ Ժողովի կողմից, ՀՀ նախագահը որոշում կկայացնի»,- ասաց վարչապետը:
«Մենք հիմա կայունացման փուլ պետք է անցնենք, կայունացման խնդիր ունենք երկրի տնտեսության: Դուք ասում եք՝ երկրում վստահության խնդիր կա: Ո՞վ չգիտի, որ վստահության խնդիր կա բոլոր առումներով: Անվստահությունն ամեն ինչ ծնում է:
«Քանի որ սահմանադրական բարեփոխումների ընթացքում ենք գտնվում, այս փոփոխություննեը պետք է քննարկել այս համատեքստում ու առաջարկները ներկայացնել մասնագիտական համաժողովին»,- այսօր ԱԺ-ում արտահերթ օրակարգով ՀՅԴ ներկայացրած օրինագծերով առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ տեսակետ հայտնեց ԱԺ պետա-իրավական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը: