Ազգային ժողովում սկսվել է ՀՅԴ պատգամավորների կողմից արտարտահերթ ներկայացված ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխությունններ, «Ազգային ժողովի կանոնակարգ» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկումը:
«Նույն «Հետքը» չէր խոսո՞ւմ նախկին վարչապետի օֆշորի մասին: Մի հիմնավորում չունեցանք, ես էլ չիմացա այդ օֆշորը կա՞ր, թե՞ չէ: Եթե գազի մարդը գիտի, թող ասի, իմանանք»,- հայտարարեց Աբրահամյանը:
Հ.Աբրահամյանը տեղեկացրեց, որ գաղափար ունի ստեղծել վարչապետերի ակումբ, որտեղ կներգրավվեն նախկին բոլոր վարչապետները, կքննարկեն ծրագրերը, և կօգտագործվի նրանց գիտելիքներն ու փորձը:
«Ոչ թե իրատեսական, այլ ճգնաժամային ծրագիր էինք ակնկալում»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը` դիմելով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
«Կառավարության ծրագրում արտաքին գերակայությունների ուղղություններում նշել եք, որ ձգտելու եք ՄՄ և Եվասիական միությանն անդամակցել: Բայց ՄՄ երկու անդամների ղեկավարները հայտարարել են, որ ԼՂՀ և ՀՀ միջև մաքսակետեր են լինելու: Եթե նման պայման առաջ քաշվի, որ Ղարաբաղը չներառվի, Դուք կհրաժարվե՞ք ՄՄ անդամակցությունից»,-
«Մեր ժողովուրդը մեր թշնամին չէ, ես ամեն ինչ անելու եմ, որ այն լինի լայն խավերի կողմից ընդունվող նախագիծ»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը` պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրիա Զոհրաբյանի հարցին, որ ՀՀ քաղաքացիների 80%-ը դեմ է կենսաթոշակային բարեփոխումներին, և ի՞նչ է նշանակում «պարտադիր, բայց ոչ պատադրված» բանաձևն անհասկանալի է:
«Ես իմ դիրքորոշումն արդեն արտահայտել եմ, կենսաթոշակային բարեփոխումները մեր երկրում անհրաժեշտ են և նրանք անպայման ունենալու են պարտադիր բաղադրիչ, բայց մենք պետք է գտնենք այնպիսի ուղի, որ լինի պարտադիր, բայց ոչ պարտադրված
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերը:
ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով` ԿԲ-ն չի կարող գների կայունացման ֆունկցիա կատարել, և գործառութային հիմքով հակասություն կա. «Մենք ստիպել ենք, որ ԿԲ-ն լինի մի հրեշ կառույց, որի լիազորությունները երբեք չեն կարող ապահովել արդյունավետ տնտեսավարում: Ինչքան էլ լավ տնտեսագետ լինեն Արթուր Ջավադյանն ու ԿԲ մասնագետները, ֆունկցիոնալ մակարդակում հակասությունը դրված է»:
ՀՀ կառավարության նոր ծրագիրը, որն այսօր արժանացել է գործադիրի հավանությանն ու վաղը ներկայացվելու է Ազգային ժողովի ուշադրությանը, խախտում է ՀՀ Սահմանադրությունը: Խնդիրն այն է, որ ծրագրի 2.2.5-ում, որը վերաբերում է ֆինանսական միջնորդությանը, ներկայացվում է պարտադիր կուտակային համակարգի արդյունավետությունը ֆինանսական տեսակետից:
«Ձեր անձի դեմ ոչինչ չունենալով, ԲՀԿ-ն չի կարող կողմ լինել և քվեարկությանը չի մասնակցի»,- ԿԲ նախագահի պաշտոնում Արթուր Ջավադյանի թեկնածության վերաբերյալ հայտարարեց Ն.Զոհրաբյանը:
Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ չեն մասնակցելու ԿԲ նախագահի պաշտոնում Արթուր Ջավադյանի թեկնածության քվեարկությանը. «Քանի դեռ հաշվիչ հանձնաժողովում բալանսը չի վերականգնվել, մենք զերծ կմնանք որևէ փակ քվեարկության ժամանակ քվեարկելուց»:
Հայաստանից փողերի արտահոսքի հրապարակումը Համաշխարհային բանկը չի արել, դա ՀԲ մի խումբ մասնագետներ էին արել, և դա ՀԲ կարծիքը չի:
Ա.Մինասյանի խոսքով՝ ԿԲ-ն չի կարող գների կայունացման ֆունկցիան կատարել և գործառույթային հիմքով հակասություն կա. «Մենք ստիպել ենք, որ ԿԲ-ն լինի մի հրեշ կառույց, որի լիազորությունները երբեք չեն կարող ապահովել արդյունավետ տնտեսավարում: Ինչքան էլ լավ տնտեսագետ լինեն Արթուր Ջավադյանն ու ԿԲ մասնագետները, ֆունկցիոնալ մակարդակում հակասությունը դրված է»:
«Դուք մեզ խո՞սք եք տալի՞ս, որ բանկերը շուտով ՀՀ-ում կլինեն բաց բաժնետիրական, ինչպես ամբողջ աշխարհում կատարվում է: Ե՞րբ մենք այդ օրենքը կընդունենք: Վաղուց ժամանակն է, որ ՀՀ-ում չլինի փակ բաժնետիրական բանկ»,- այսօր ԱԺ նիստում պատգամավոր Հրանտ Բագրատյանը նման հարցադրում ուղղեց ԿԲ նախագահի պաշտոնակատար Արթուր Ջավադյանին:
ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանն այսօր ԱԺ նիստում թվարկեց ԿԲ նախագահի պաշտոնում կրկին առաջադրված Արթուր Ջավադյանի՝ անցած 6 տարիների պաշտոնավարման ընթացքում հաջողությունները: «Բանկային համակարգը չափազանց կայուն է»,- պնդեց Գ.Մինասյանը:
Ցրտահարություններից տուժած գյուղացիների վարկային տոկոսադրույքները սառեցնելը խնդիր կառաջացնի նույն զանգվածի մնացած մասի հետ: Ինչպես այսօր Աժ նիստում հայտարարեց ԿԲ նախագահի թեկնածու Արթուր Ջավադյանը, այլ բան է նախաձեռնվել՝ կառավարության հետ համատեղ 30 մլրդ դրամանոց ծրագիր է արվել
ՀՀ կառավարության ծրագրի քննարկումն Ազգային ժողովում տեղի կունենա վաղն առավոտյան: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Պարտադիր աուդիտը շատ դրական երևույթ է և ես միշտ կողմնակից եմ եղել դրան: Ճիշտ չէ, որ ձեռնարկությունները խուսափում են հասարակության առջև հաշվետու լինելուց: Բայց զարգացող տնտեսություններում ոչ միշտ են ավելի ազնիվ ներկայացնում իրավիճակը և կարիք կա, որ աուդիտ անցկացվի»,
Կենտրոնական բանկի վերլուծական կարողությունները բավարար չեն դրսևորվում կամ չեն հրապարակվում: Նման տեսաակետ այսօր Ազգային ժողովի նիստում հնչեցրեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Արտահանման ապրանքների համար գործող ֆակտորինգով նախատեսվում է ապրանքների ընդհանուր գումարի 90% ֆինանսավորում, բայց բանկերը պահանջում են գրավի առարկա: Արդյոք դրանով չի՞ վերանում ֆակտորինգի գաղափարը ևչի վերածվում պարզ վարկավորման»,- այսօր ԱԺ նիստում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվեց պատգամավոր Լևոն Դոխոլյանը:
Երբեք պետք չէ գաղտնիքները մինչև վերջ բացահայտել, բայց ոչինչ բացառված չէ, որովհետև դուք անպատճառ կունենաք միջազգային միոջոցառումներ, որոնք տեղի կունենան Հայաստանում, և իմ աջակցությունն այդ ժամանակ պահանջված կլինի: Եթե ցանկանում եք, որ Հայաստանի պատկերն արտաքին աշխարհում իդեալական լինի, պետք է բոլոր ջանքերը գործադրվեն: Եվ մենք պատրաստ ենք այդ հարցում ձեզ օգնել:
Վայոց Ձորի Եղեգնաձոր և Ջերմուկ քաղաքներում «Աջակցություն շրջանառու միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում մեկնարկել են բիզնես դասընթացներ արտերկրից վերադարձած 29 միգրանտների համար:
Ինչպես Սահմանադրական դատարանի որոշումը տեղիք տվեց տարբեր մեկնաբանությունների, այնպես էլ Ազգային ժողովում երկրորդ ընթերցմանը սպասող «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծն է կարծիքները կիսել: Ոմանք պնդում են, որ պարտադիրը վերացված է, իսկ ոմանց կարծիքով` այն շարունակում է գործել:
Տիգրան Սարգսյանի կողմից հաստատված «կարգերը» մոռանալու և նոր էջից սկսելու հորդորը եղել է անձամբ Հովիկ Աբրահամյանից: Մեզ հետ զրույցում Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը հայտնեց, որ Աբրահամյանն առաջարկել է գիծ քաշել և նոր էջից, նոր մոտեցումներով սկսել:
Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացրին Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղի բնակիչները: Անցած տարի սեպտեմբերին Վարդենիկի ավագ դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցչի և 12-րդ դասարանացիներ Մեսրոպ Մարզպետունու Գրիգորյանի, Արկադի Ռուբեկի Պողոսյանի, Աբրահամ Վանիկի Շահինյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով աշակերտների մեղադրանք էր առաջադրվել, իսկ մայիսի 13-ին դատարանը նրանց մեղավոր ճանաչեց՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար և դատապարտեց Մեսրոպին 1 տարվա, մյուսներին՝ 6 ամսվա ազատազրկման:
«Ա´յ մարդ, քաղաքը թող մնա իր տեղը՝ քաղաք: Մեր ընկերներն են, մեր բարեկամները, մենք ուղղակի ուզում ենք առանձնանանք, մեր գլխի ճարը տեսնենք»:
Ինչպես և Սահմանադրական դատարանի որոշումը տեղիք տվեց տարբեր մեկնաբանությունների, այնպես էլ Ազգային ժողովում երկրորդ ընթերցմանը սպասող «Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծն է կարծիքները կիսել:
«Խոշոր բիզնեսի ներկայացուցիչներն իրենք էլ են ասում, որ ուզում են գա մի օր, որ իրենք հանգիստ քնեն…
Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Հայաստանի խոշոր հարկատու գործարարների շուրջ 1-ժամյա հանդիպման օրակարգային հարցը տնտեսության զարգացման խնդիրներն էին: