
Տնտեսական առումով Ամուլսարի հանքավայրի շահագործումը շատ ձեռնտու է. Էդգար Ղազարյան (տեսանյութ)

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը տվյալ պահին Վայոց Ձորի մարզի ամենամեծ ներդրումային նախագիծն է: Այս մասին լրագրողներին հայտնեց Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը՝ կարևորելով նաև հանքի շահագործման բնապահպանական չափանիշների պահպանումը:
Ըստ նրա՝ որպես տնտեսական նախագիծ Ամուլսարի հանքավայրի շահագործումը շատ մեծ է՝ իր բոլոր տնտեսական հնարավոր արդյունքներով՝ թե´ աշխատատեղերի ստեղծման, թե´ հարկերի վճարման առումով. «Դեռ նախագիծն ամբողջությամբ չի իրականացվում, բայց մեր մարզի մի շարք համայնքներ՝ Սարավանը և Գնդեվազը, արդեն ստանում են մեծ չափի հողի վարձակալական գումարներ: Այսինքն՝ տնտեսական առումով այդ հանքավայրի շահագործումը շատ ձեռնտու է»:
Մանրամասները՝ տեսանյութում