«Կարո՞ղ է գիժ եմ, որ միանամ ՀԱԿ-ի նախաձեռնությանը». Սասուն Միքայելյան
«Մենք կողմ ենք իշխանափոխության և ձևավորելու ենք ինստիտոցիոնալ ընդդիմություն, որը կարողանա պայքարել 2017 թվականի ընտրություններում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը:
Նա հայտարարեց, որ այսօր երկրում ծանր վիճակ է և չկա նորմալ ձևավորված ընդդիմություն, որը կարող է դիմակայել այդ խնդիրներին: Նա նշեց, որ ժամանակի ընթացքում ժողովուրդն իր գնահատականը կտա իրենց գործունեությանը:
Հարցին՝ բոլոր ընտրությունների ընթացքում էլ ընդդիմությունը ունեցել է վստահված անձինք, որոնք, սակայն, չեն կարողացել այդ բռնություններին, ճնշումներին դիմակայել, ո՞րն է երաշխիքը, որ այդ բոլոր ճնշուները չեն լինելու ձեր նկատմամբ 2017-18 թվականների ընտրությունների ընթացքում, Ս. Միքայելյանն այսպես պատասխանեց.
«Այս տարիների ընթացքում մի կուռ կառույց չի եղել, որ իշխանությունները զգան նման ուժ կա, ու դրա համար գնացել են նման բռնությունների: Մեր նախապայմաններից մեկն է, որ բոլոր տեղամասերում մենք մարդիկ ունենանք ոչ թե ձևական, այլ նրանք գաղափարապես մեզ հետ լինեն»:
Լրագրողներից մեկի հարցին էլ՝ ոմանք կարծիք են հայտնում, որ նոր կուսակցությունները ստեղծվել են իշխանությունների վերարտադրությունը լեգիտիմացնլու համար, այդ հայատարարություններին ինչպե՞ս եք վերաբերվում, Ս. Միքայելյանը պատասխանեց՝ շատ նորմալ. «Մենք մեր գործն ենք անում, ադ հայտարարություններին լուրջ չենք մոտենում, այսօր ես չեմ եկել այստեղ քննություն տամ: Մենք մեր գործն ենք անում, նման բաների ուշադրություն չենք դաձնում, սահմանադրական բարեփոխումները շոու է»:
Հարցին՝ հիմա այս նոր կուսակաությունները՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Ալյանսը» ի՞նչ կարող են անել, Ս. Միքայելյանն այսպես արձագանքեց. ««Ալյանսին» ինչո՞ւ միացրեցիք մեզ»:
168.am-ի հարցին՝ ՀԱԿ-ը պատրաստավում է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն վերածել իշխանությունների նկատմամբ անվտահության հանրաքվեի, Ձեր դիրքորոշումն ինչպիսի՞ն է լինելու և հնարավո՞ր է՝ միանաք իրենց այդ նախաձեռնությանը, Ս. Միքայելյանն այսպես արձագանքեց. «Հաջողություն իրենց, կարո՞ղ է գիժ եմ ես, էն է միացել էի, էլի, ոչ թե ՀԱԿ-ին, այլ համաժողովրդական շարժմանը»:
Հարցին՝ ո՞ր քաղաքական ուժերի հետ եք պատրաստ համագործակցել, Ս. Միքայելյանը պատասխանեց, որ դեռ ոչ ոքի և ժամանակի ընթացքում միայն պարզ կդառանա՝ ում հետ կարող են համագործակցել: