Ժ. Սէֆիլյանը կարծում է՝ իրենց կհաջողվի համոզել «Քաղաքացիական պայմանագրին»

Այժմ «Ազատության» հրապարակում տեղի է ունենում «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքը։ Լրագրողների հետ զրույցում «Հիմնադիր խոհրդարանի» համանախագահ Գարեգին Չուգասզյանը՝ խոսելով նոր կազմավորված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ իրենց համագործակցության մասին, ասաց, որ թեև կան բազմաթիվ տարակարծություններ, բայց իրենք պատրաստ են համագործակցել այդ կուսակցության հետ։ Հարցին՝ ինչի շուրջ եք համագործակցելու նրանց հետ, Գարեգին Չուգասզյանը պատասխանեց, որ արտահերթ ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելու վերաբերյալ փորձելու են համոզել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման ղեկավար ժիրայր Սէֆիլյանն էլ իր հերթին հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համագործակցությունը պետք է լինի ռեժիմից ազատվելու հարցում համագործակցության եզրեր գտնելու մեջ։

Նա նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ դեռևս կոնսուլտացիաներ չեն ունեցել, բայց կապ կա։ Դիտարկմանը, թե քաղաքացիական պայմանագիր չի ձգտում արտահերթ ընտրությունների, իսկ դուք ձգտո՞ւմ եք, Ժիրայր Սէֆիլյանը պատասխանեց, թե կարծում է՝ փաստարկները այնքան համոզիչ են, որ իրենց կհաջողվի համոզել «Քաղաքացիական պայմանագրին»։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ «Հիմնադիր խորհրդարանն» էլ մի օր կուսակցության վերածվի ժ. Սէֆիլյանը պատասխանեց, որ մինչև ռեժիմից չազատվեն, դա հնարավոր չէ։

Կարդացեք նաև

Մանրամասները առաջիկայում։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031