«Ջղաձգվան, գնացին, հեսա ջղաձգված կգան նորից սեպտեմբերին». Սասուն Միքայելյանը՝ ընդդիմության մասին
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին՝ ՀԱԿ-ը պատրաստավում է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն վերածել իշխանությունների նկատմամբ անվտահության հանրաքվեի, Ձեր դիքորոշումն ինչպիսի՞ն է լինելու և հնարավո՞ր է միանաք իրենց այդ նախաձեռնությանը, ասել էր. «Հաջողություն իրենց, կարո՞ղ է գիժ եմ ես, էն է միացել էի, էլի, ոչ թե ՀԱԿ-ին, այլ համաժողովրդական շարժմանը»:
Լրագրողներից մեկի հարցին՝ ասում եք՝ «կարո՞ղ է գիժ եմ, որ միանամ», ի՞նչ է՝ այն ժամանակ գի՞ժ էիք, որ միացաք իրենց, Ս. Միքայելյանն այսպես պատասխանեց. «Այն ժամանակ ես ժողովրդին եմ միացել, գիժ էլ եմ, մի վախեցի»:
Հարցին՝ փոշմանե՞լ եք, որ համաժողովրդական շարժմանը միացել եք ժամանակին, Ս. Միքայելյանը կոչ արեց տարանջատել համաժողովրդական շարժումն ու ՀԱԿ-ը. «Ես ՀԱԿ-ից դուրս չեմ եկել, ՀԱԿ-ն իրենից դուրս է եկել, գնացել կուսակցություն է սարքել: Ես այդտեղ ի՞նչ գործ ունեմ:
Հարցին՝ «Հիմնադիր խորհրդարանը» հայտարարում է, որ դուք միակ արդար ուժն եք, և ուզում են ձեզ հետ համագործակցել, կուզե՞ք համագործակցել իրենց հետ, Ս. Միքայելյանը պատասխանեց, որ իրենք ունեն իրենց ծրագիրը, նրանք՝ իրենցը, ու կան ինչ-որ բաներ, որ հակասում են:
Հարցին էլ՝ շատ ընդդիմադիրներ ասում են՝ իշխանությունները հոգեվարքի մեջ են, ջղաձիգ շարժումներ են անում, դուք ի՞նչ կարծիք ունեք, Ս. Միքայելյանն այսպես պատասխանեց. «Ոչ ոք էլ հոգեվարքի մեջ չէ, իշխանություններն իրենց գործ են անում՝ երկիրն են քանդում, էդ ջաղաձիգն էլ երևաց՝ ով են, ջղաձգվան, գնացին, հեսա ջղաձգված կգան նորից սեպտեմբերին»:
Լրագրողի ճշտող հարցին՝ ո՞ւմ նկատի ունեք, Ս. Միքայելյանը պատասխանեց՝ վընդդիմությանը:
Հարցին էլ՝ այսինքն՝ հների նոր վերադա՞րձ է ակնկալվում, Ս. Միքայելյանն այսպես արձագանքեց. «Դե, «կրկին փորձիր» էլի, չգիտես՝ արդեն որերորդ անգամն է»: