Բաժիններ՝

«Վահան Հովհաննիսյանն էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ մի լավ հումոր կաներ և, բնականաբար, դեմ կարտահայտվեր». Արծվիկ Մինասյան

«Վահան Հովհաննիսյանի՝ թե՛ որպես անձնավորության, թե՛ որպես մտավորական գործչի մտքերը միայն այս հոդվածաշարով չեն ամփոփվում, նրա ելույթները, վերլուծությունները, գիրքն ամբողջությամբ մեր պետականության, ապագայի իդեալների և դրանում ամփոփված մեր ամբողջականության մասին է: Փառք Աստծո, որ Վահանին հաջողվեց իր մտքերը շարադրել»,- այսօր ՀՅԴ-ական գործիչ, Գերմանիայում Հայաստանի նախկին դեսպան, երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել» գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Հարցին՝ ըստ Ձեզ՝ ինչպե՞ս կարձագանքեր Վահան Հովհաննիսյանն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը. Ա. Մինասյանն այսպես պատասխանեց.

«Նախ՝ կարծում եմ, մի լավ հումոր կաներ և, բնականաբար, դեմ կարտահայտվեր, ինչպես որ մենք ենք հիմա դեմ արտահայտվում, որովհետև ոչ մի տարբերություն՝ իբրև գաղափարախոս, դաշնակցական, չկա՝ Վահանի և մեր այսօրվա քաղաքական կուսակցական հատվածում գտնվող անձանց միջև: Էլեկտրաէներգիայի թանկացման առաջին պահանջ Վահանը միանշանակ կդներ, որ քանի դեռ մենք պարզ չգիտենք, թե ինչ է կատարվել այնտեղ, որևէ թանկացման մասին չպետք է խոսք լինի: Բոլորը պետք է հասկանան, որ էլեկտրաէներգիայի ցանկացած թանկացումը բերելու է շղթայական ռեակցիայի, որի վնասը կրելու են ոչ միայն սովորական քաղաքացիները, այլև մեր ողջ տնտեսությունը՝ վերից վար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս