Գառնիկ Իսագուլյանը՝ Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի հարաբերությունների մասին

«Կարծում եմ՝ և՛ Գագիկ Ծառուկյանը, և՛ Սերժ Սարգսյանն իրենց ելույթներում բազմաթիվ անգամներ նշել են, որ Հայաստանի ներսում իրենք թշնամիներ չունեն, պարոն Ծառուկյանը բազում անգամներ ասել է, որ իր լավ ընկերն է և՛ առաջին նախագահը, և՛ երկրորդ նախագահը, և՛ երրորդ նախագահը, և ասել է, որ ցանկացած քաղաքական փոխհարաբերություն ամենևին չի նշանակում, որ տվյալ մարդկանց միջև մարդկային փոխհարաբերությունները պետք է ավարտվեն»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով «Հայաստան» կինոթատրոնի բացման արարողության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ միասին այնտեղ գտնվելու և ակնհայտ լավ հարաբերությունների մասին՝ նման տեսակետ հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Ըստ նրա՝ քաղաքական պայքարի ժամանակ կարող են քաղաքական գործիչներն իրար հետ բացարձակ համակարծիք չլինել, բայց մարդկային փոխհարաբերությունների վրա դա պետք է որևէ անդրադարձ չունենա. «Երբ փետրվարի 12-ից հետո պարոն Ծառուկյանը հայտարարեց, որ ինքն ակտիվ քաղաքականությունից դուրս է գալիս, դա չէր նշանակում, որ նա և հանրապետության նախագահն իրավունք չունեն միմյանց հետ հանդիպելու, սեղան նստելու, միմյանց հետ ինչ-որ միջոցառումների մասնակցելու: Այդ առումով ես ողջունում եմ դա: Սա գուցե լավագույն նախանշանը լինի բոլորի համար, որ քաղաքական դաշտում ինչ անում՝ անում ենք, բայց ներքին մեր մարդկային հարաբերություններում մնանք մարդ, և սա լավագույն դրսևորումներից մեկն է»:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս