Բաժիններ՝

«Ոչինչ պատահական չի լինում, ամեն ինչ գծագրված է». Վարդան Բոստանջյանը՝ գազալցակայանների պայթյունի մասին

Այսօր լրագրողների հետ հանիպման ժամանակ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, խոսելով գազալցակայանների պայթյունների վերջին դեպքերի մասին, կարծիք հայտնեց, որ ոչինչ պատահական չի լինում և ամեն ինչ գծագրված է:

Հարցին՝ դա ի՞նչ նպատակով կարող է արվել, Վ. Բոստանջյանը պատասխանեց, որ դրա գերնպատակն այն է, որ նրանք, ովքեր մնացել են ՀՀ-ում, մտածեն լրիվ ուրիշ բաների մասին և կառավարման մասին չմտածեն:

Դիտարկմանը՝ երեք տարի առաջ մասնագետներից մեկն ասում էր, թե մի քանի տարի հետո հաջորդիվ լինելու են նման կարգի պայթյուններ, այսինքն՝ կանխատեսելի՞ էր, որ նման պայթյուներ են լինելու, Վ. Բոստանջյանը պատասխանեց, թե հնարավոր է նաև այդ տարբերակը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, սակայն, չի կարծում, թե այս դեպքերը նախապես մշակված և հրահանգված դեպքեր են. «Սա այն տեղը չէ, որ ուշադրություն շեղեն: Այդ տղայի մասին ես տեղյակ եմ: Ամեն մասնագետ և ոչ մասնագետ այդ սարքավորումները տեղադրում էր, և, բնականաբար, գազն այն տեղն է, որ մի փոքր սխալը՝ կարող է վտանգավոր լինել: Դա զգոնության պակաս է և՛ մարդկանց, և՛ վարորդների, և՛ գազալցակայանների, և՛ այն լիազոր մարմինների կողմից, որոնք պետք է վերահսկեն այդ ամեն ինչը»:

ՀՀԿ-ական պատգամավորը կարծում է՝ այստեղ լոկ վերահսկողական ֆունկցիայի խնդիր կա. «Այսինքն՝ պետք է համապատասխան մարմինները ժամանակին ստուգեն և՛ գազալցակայանները, և՛ ավտոմեքենաները»:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930