Այս օրերին մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ «Ո՛չ թալանին» նախաձեռնող խմբի անդամներ Մաքսիմ Սարգսյանին և Վաղինակ Շուշանյանին անհայտ անձինք հետապնդել և վախեցրել են, ինչի պատճառով էլ նրանք որոշել են «լքել» Բաղրամյան պողոտան և դադարեցնել պայքարը՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ:
Համակարգող խմբի անդամ Արտուշ Չիբուխչյանն էլ հայտարարեց, որ իրենք չեն բավարարվել Սերժ Սարգսյանի հայտարարությամբ, իրենց ոչ մի պահանջը լիարժեք չի կատարվել, հետևաբար՝ իրենք պայքարը շարունակելու են թե՛ փողոցում, թե՛ իրավական հարթության մեջ. «Մենք մեր թիմով՝ համակարգող խմբով, գնալու ենք Բաղրամյան, կանգնելու ենք ժողովրդի կողքին, մենք փորձելու ենք միասին լուծումներ գտնել, մենք ընդլայնելու ենք մեր պայքարը բոլոր հարթություններում»:
«Ես համաձայն չեմ, որ ինչ-որ վատ բան է տեղի ունեցել, ոչ մի վատ բան էլ տեղի չի ունեցել, բնականոն գործընթաց է տեղի ունենում, մենք ականատես եղանք այդ բնականոն գործընթացի դրսևորմանը»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ նման տեսակետ հայտնեց Հիմնադիր խորհրդարանի նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանը:
Հարցին՝ Դուք մասնակցելո՞ւ եք այդ միջոցառմանը, նա պատասխանեց, որ եթե այն Ազատության հրապարակում է լինելու, ինքն ինքնստինքյան մասնակից կլինի, քանի որ ամբողջ օրն այնտեղ է: Հարցին էլ, թե արդյոք նախատեսվող երթին է՞լ կմասնակցի նա, Վաղինակը պատասխանեց, որ չի բացառվում, գուցե և մասնակցի:
Սա քաղաքական գործընթաց է, որովհետև ցույցեր են տեղի ունենում, իսկ ցույցերը քաղաքական պայքարի ձևերից մեկն են, այսինքն՝ չկա քաղաքացիական շարժում, կա քաղաքական պայքար երկրում իրականացվող էներգետիկ քաղաքականաության դեմ: Այս կարծիքին է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը, որը 168.am-ի հետ զրույցում, խոսելով երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարաձությունների մասին՝ ասաց, որ կառավարությունն իրականացնում է էներգետիկ ոչ ճիշտ քաղաքականություն, որի արդյունքում հոսանքի գինը բարձրացվել է, ինչը նշանակում է, որ սա քաղաքական պայքար է:
Մեր դիտարկմանը՝ «Ո՛չ թալանին» նախաձեռնության տղաների Ազատության հրապարակ գնալը շատերը որպես դավաճանություն են որակում, Բ. Նավասարդյանը պատասխանեց, որ ինքը դա դավաճանություն չի համարում: Նա կարծում է՝ ո՛չ դավաճանները, ո՛չ սադրիչներն այստեղ մեծ դերակատարություն չեն կարող ունենալ: Պարզապես նա կարծում է՝ այդ տղաները պայքարի մեջ փորձ չունեն, մեծ հեղինակություն և ճանաչում չեն վայելում և ինչ-որ պահի որոշեցին, որ չեն կարող պատասխանատվություն կրել հետագա զարգացումների համար:
Նրանք հայտարարեցին, որ հոսանքի սակագնի թանկացման դեմ պայքարողներն Ազատության հրապարակում են: Վաղինակ Շուշանյանն էլ տեղեկացրեց, որ իրենց տղաները, որոնք գնացել են Բաղրամյանից մարդկանց Ազատություն բերելու, արձանագրել են, որ «հաստավիզ ու թիկնեղ տղամարդիկ կանգնել են ու թույլ չեն տալիս առաջին գծերից կանայք ու աղջիկները դուրս գան»:
«Չփորձեք ասել, որ «Ոչ թալանինը», զգալով, որ իրենց վրա ուժեն կիրառելու, փախան: Իսկ այն մարդիկ, ովքեր հիմա այնտեղ են, ջրցանի օրը վերջին շարքերում էին, ու անգամ ջրի մի կաթիլ չկար նրանց վրա: Մենք մեր պայքարը շարունակելու ենք այնպես արդար, ինչպես եղել է»,- հայտարարեց Վաղինակը:
Քիչ առաջ Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը տեղեկացրեց, որ հրապարակում ինչ-որ մարդիկ հետևյալ գրությամբ թռուցիկներ են բաժանում:
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ ինքն անիմաստ է համարում այդ պատգամավորների կազմած խաղաղության պատը, ոստիկանությունն առանց այն էլ վերահսկում է, «դրա փոխարեն թող մոտենան մարդկանց ու բացատրեն օրենքը, որ մարդիկ համակեցության օրենք են խախտում:
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք ամեն ինչ անելու են, որ պահպանեն հասարակակա կարգը:
«Այդտեղ ուժեր չկան, այդտեղ սադրիչներ են: Ի՞նչ են արել այդ մարդիկ, ասենք՝ ի՞նչ է արել Րաֆֆի Հովհաննիսյանը, ի՞նչ է արել Հիմնադիր խորհրդարանը՝ իր Չուգասզյանով, կամ չգիտեմ՝ ինչով, կտեսնեք, որ դրանք դատարկ մարդիկ են, եթե նրանք դատարկ մարդիկ են, նրանց կոչն ի՞նչ արժեք կարող է ունենալ: Ոչ մի բան: Անգամ իրենց բռնելն իրենց ռեյտինգի բարձրացնելու միակ ձևն է»:
Դիտարկմանը՝ գուցե սա մի փոքր քայլ է, որին կհաջորդի հաջորդ մեծ քայլը, նա չհամաձայնեց. «Սա ոչ մի քայլ էլ չի, չեմ ուզում, որ ոչ ոք այդ մանիպուլյացիային ենթարկվի: Մինչև մարդկանց վճարելը կառավարությունն է վճարելու, բայց, կներեք, կառավարությունն էլ մեր պետական բյուջեից է վճարելու, մեր միջոցներից, ո՞վ է ասել, որ մենք այդ թույլտվությունը տալիս ենք կառավարությանը»:
Երեկ Հանրապետական կուսակցությունում տեղի ունեցավ գործադիր մարմնի նիստ, որից հետո ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ որոշվել է՝ միջազգային աուդիտ անցկացնել ՀԷՑ-ում, որպեսզի պարզ ու թափանցիկ հանրությանը բացատրվի, թե ինչու է էլեկտրաէներգիայի սակագինը թանկացվում: Այնուամենայնիվ, ՀՀԿ խոսնակը չհստակեցրեց՝ աուդիտ անցկացնելու համար օրենքը կասեցվելո՞ւ է, թե՞ ոչ:
«Սրանից հետո Երևանի քաղաքապետարանը, քաղաքապետը ստանձնեց պարտավորություն, որ այդ անվտանգության խնդրի երաշխավորը դարձավ Երևանի քաղաքապետը ու իր պատասխանատվությամբ «Սանիտեկ» ընկերությունը կմտնի՝ մաքրություն կանի, այսինքն՝ եթե մեխանիզմը, ենթադրենք, վնասվի կամ ինչ-որ մի բան լինի, այդ պատասխանատվությունը քաղաքապետը իր վրա է վերցնում՝ հորդորելով «Սանիտեկին», որ իրականացնի աղբահանությունը»:
«Ես այն պաշտոնյան չեմ, ով իրավասու է ասել` կասեցվելո՞ւ է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը, թե՞ ոչ»,-լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խորհրդի նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ուզում եմ՝ նախաձեռնողներն իրենց նպատակին հասնեն, որովհետև այս ամեն ինչի՝ այսքան մարդ հավաքելու, առաջ տանելու ամբողջ կրեդիտները, կարծում եմ, նախաձեռնողներինն է, և ես հույս ունեմ՝ իրենց արդար պայքարը, որին մենք միացել ենq, կհասնի իր նպատակին, քանի որ սա այն դեպքն է, որ դա օգուտ է նաև հակառակ կողմին»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Վիտամին» ակումբի դերասան Գարիկ Պապոյանը, ով միացել է Բաղրամյան պողոտայում՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ նստացույց և բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստների պայքարին:
Մեր հարցին՝ ըստ Ձեզ՝ նախաձեռնող խումբը պայքարի ճի՞շտ ձև է ընտրել՝ հաշվի առնելով, որ բացառում են որևէ բանակցություն իշխանությունների հետ, Գ. Իսագուլյանը պատասխանեց. «Շատ լավ է, որ տղաները (նախաձեռնող խմբի.- Ա.Ք.) քաղաքականացված չեն: Նրանք տեսնում են, որ ոչ մի նման կարգի բանակցություն արդյունքի չի բերել: Ես, իհարկե, չեմ կարծում, որ ճիշտ է նրանց առաջարկած մոդելը, որ հանրապետության նախագահը գա բոլոր ցուցարարների ներկայությամբ բանակցություններ վարի: Բայց այն, որ առաջարկում են տղաները, որ հասարակությունը հավաքվի Բաղրամյան 26-ի դիմաց, որից հետո իրենք կմտնեն ներս՝ առնվազն 3 հեռուստաալիքների ուղիղ եթերի ներքո կվարեն բանակցություններ, շատ կարևոր է»:
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի դեմ նստացույց և բողոքի ակցիա իրականացնող ցուցարարների մոտ էր եկել երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը: Նրան չեն զարմացնում հանրահավաքների աննախադեպ չափերը. «Լավ էլ նախադեպ են»,- ասում է նա:
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում նստացույց և բողոքի ակցիա իրականացնող ցուցարարների և մի քանի քաղաքացիների միջև ընդհարում տեղի ունեցավ։ Երկու կին ակտիվիստներին հորդորում էին շշեր նետել ոստիկանների վրա և նրանց հետ կոպիտ վերաբերվել։
«Մենք իշխանափոխության համար չենք եկել, մենք եկել ենք հոսանքը չթանկացնելու համար»,- քիչ առաջ Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ անցկացվող նստացույցի և բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամներից մեկը:
«Մենք ոստիկանության հետ մաքսիմում բաց ենք համագործակցում»,- ասաց Մաքսիմը:
Բաղրամյան պողոտայում մի քանի ակտիվիստներ բարձրացել են «Սանիտեկ» ընկերության աղբատար մեքենայի վրա: Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցավ նրանց՝ զգուշացնելով, որ այլևս որևէ մեքենա չբերեն Բաղրամյան պողոտա: «Ո՞վ է պատասխանատու, եթե որևէ մեկին մի բան պատահի», -ասաց նա՝ արգելելով որևէ մեկն աղբահանության համար մեքենա բերել Բաղրամյան պողոտա: Օսիպյանը հորդորեց ակտիվիստներին ինքնուրույն հավաքել աղբը:
Քիչ առաջ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները ծաղկեպսակ բերեցին Բաղրամյան պողոտա, որի վրա գրված է՝ «ժողովրդից՝ թալանչներին»:
Բաղրամյան պողոտայում քիչ առաջ ակտիվիստներից մեկը՝ դիմելով ռուսական այն լրատվամիջոցներին, որոնք ապատեղեկատվություն են տարածում Երևանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ասաց, որ իրենց ակցիաները խաղաղ են և իրենք որևէ բռնության կոչ չեն անում: Նա հորդորեց նրանց ճիշտ տեղեկատվություն տարածել՝ ասելով. «Մենք Մայդան չենք ուզում, մենք խաղաղ ակցիա ենք իրականացնում՝ պաշտպանելով մեր իրավունքները»:
«Կառավարությունը բացարձակ գաղափար չունի այստեղի տրամադրությունների մասին, իրեն թվում է՝ այստեղ հավաքվել են նրանք, ովքեր 2 հազար դրամ էին ուզում երկու ամսվա համար: Խորը մոլորության մեջ է, այստեղ բոլորովին այլ մարդիկ են հավաքվել, սա 7 դրամի խնդիր չէ, կառավարությունը պատկերացում չունի այդ մասին»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով այսօր Կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հնչեցրած այն հայտարարության մասին, թե Էլեկտրաէերգիայի սակագնի բարձրացման մասին օրենքը չի փոփոխվելու, նման տեսակետ հայտնեց Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: Հիշեցնենք, որ վարչապետը նաև անապահով ընտանիքներին աջակցելու նախագիծ է ներայացրել՝ օրենքը մեղմելու նպատակով:
«Կարին» համույթի ղեկավար, պարուսույց Գագիկ Գինոսյանը կարծում է՝ յուրաքանչյուր հայ պետք է հիմա լինի միշտ այնտեղ, որտեղ հայը խնդիր ու ցավ ունի:
Քիչ առաջ Բաղրամյան պողոտա եկան բանակում սպանված զինվորների ծնողները, որոնք արդեն երկար ժամանակ է՝ պայաքարում են, որ իրենց երեխաների սպանությունների գործերը բացահայտվեն:
ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Թևան Պողոսյանը և Միքայել Մելքումյանն արդեն Բաղրամյան պողոտայում են: Նրանք, ինչպես երեկ՝ մնալու են ցուցարարների հետ, որպեսզի թույլ չտան բախումներ ոստիկանների և ցուցարարների միջև:
ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց, որ երիտասարդների պահանջն արդարացի է, սակայն իրենց շարքերում կան «ստահակներ», որոնք անընդհատ սադրանքներ են հրահրում: «Մեր և իրենց խնդիրը պետք է լինի այդ ստահակներից ազատվելը»,- ասաց նա: