Գարեգին Չուգասզյանը զանգվածային անհնազանդության կոչ է անում

«Բանտախցերց դուրս եկանք, բայց բանտապետությունից դուրս չեկանք, դուրս եկանք գերությունից։ Ազատություն Վոլոդյա Ավետիսյանին, Հայկ Կյուրեղանյանին, Շանթ Հարությունյանին և իր ընկերներին»։ Քիչ առաջ «Ազատության» հրապարակում տեղի ունեցող «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց «Հիմնադիր խորհրդարանի» համանախագահ Գարեգին Չուգասզյանը՝ զանգվածային անհնազանդության կոչ անելով։

Նա հայտարարեց, որ իրենք բանտապետությանը «այո» չեն ասում։ «Բանտապետության մեջ ծաղկուն են լիսկայությունը, սաշիկությունը և ախպերությունը»,- հայտարարեց «Հիմնադիր խոհրդարանի» համանախագահը։ Նա նշեց, որ հիմա իրենք կոնսուլտացիաների շարք են սկսում քաղաքական այն ուժերի հետ, որոնք այս ընթացքում աջակցել են իրենց։ Նրա խոսքով՝ իրենց մարտավարությունը լինելու է չորս ուղղությամբ. առաջին՝ քաղաքական, երկրորդ՝ սոցիալական-քաղաքացիական, երրորդ՝ գաղափարական և չորրորդ՝ իրավական։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031