«Այն օրերին, երբ դուք ձեր եղեռն էիք տոնում, մի կին երջանկությունից լացում էր»

«Այն օրերին, երբ դուք ձեր եղեռն էիք տոնում, մի կին երջանկությունից լացում էր, որ իրեն մի բուդկա են նվիրել, որովհետև ինքն ու իր երեխաները գոմում էին ապրում։ Այդ նույն օրերին դուք անձնվեր նետվում էիք Կարապի լիճը կամ 50 հազար հոգով համերգ էիք անում։ Եվ ինչքա՞ն պետք է այդպես շարունակեք՝ ժանտախտի ժամին խնջույք անեք»,- քիչ առաջ «Ազատության» հրապարակում տեղի ունեցող «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀԽ անդամ Գևորգ Սաֆարյանը։

Նրա խոսքով` ամբողջ ռեժիմի պրոպագանդան ցույց է տալիս, թե ինչպես է Հռոմի պապը ցեղասպանություն ասում, բայց, ըստ նրա` դա ոչինչ չտվեց և չփոխեց։ Նրա խոսքով՝ եթե այսպես շարունակվի և մարդիկ չուզենան ոչինչ փոխել, վաղը իրենց երեխաներին են սահմանում սպանելու։

«Մի նոր Լիսկայի տղա է ձեր երեխաներին կուրացնելու, մի նոր նեմեցի ախրանա է ձեր երեխային ծեծելու այնքան, որ մեռնի և այդ ամենի համար դուք եք պատասխան տալու, որ ոչինչ չարեցիք։ Ինձ երբեմն ասում են, որ եթե թուրքը մեզ վրա հարձակվի մեն կելենք ու կպայքարենք։ Թուրքը վաղուց Բաղրամյան է մտել։ Բա պայքարեք, ինչո՞ւ չեք պայքարում»,- հայտարարեց Գևորգ Սաֆարյանը։

Տեսանյութեր

Լրահոս