
«Մեր տեսակետը փոխել ենք և պատրաստ ենք համագործակցել որոշ ուժերի հետ»

Քիչ առաջ «Ազատության» հրապարակում «100-ամյակն առաց ռեժիմի» շարժման ղեկավար ժիրայր Սէֆիլյանը, հայտարարեց, որ հանրահավաքի սակավամարդությունը չպետք է ընկճեն իրենց։ Նա հայտարարեց, որ իրենք պատրաստվում են լայնացնել իրենց շարժման շրջանակները՝ համախմբելով տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների և քաղաքական ուժերի։ Նա նշեց, որ իրենք պետք է համախոհներ ձեռք բերեն նաև սփյուռքում, ինչում իրենց օգնում է իշխանությունը։
«Մենք միշտ խոսել ենք միասնական ճակատ ձևավորելու մասին։ Նախկինում մենք ասում էինք, որ չէինք համագործակցի համակարգի ներսում որևէ քաղաքական ուժի հետ, բայց հիմա այդ հարցում մեր տեսակետը փոխել ենք և պատրաստ ենք համագործակցել որոշ ուժերի հետ, որոնք գտնվում են համակարգի ներսում։ Մենք այն ուժն ենք, որը համարում է, որ պետք չէ սպասել մինչև 2017-18 թվականների հերթական ընտրություններին՝ իշխանափոխության հասնելու համար։ Մենք պահանջում ենք արտահերթ ընտրություններ»,- հայտարարեց Ժիրայր Սէֆիլյանը։