Վահան Հովհաննիսյանն Արմեն Աշոտյանին կա՛մ «նաչալնիկ» է ասել, կա՛մ «հանցավոր իշխանության ներկայացուցիչ»

Այսօր տեղի ունեցավ ՀՅԴ-ական գործիչ, Գերմանիայում Հայաստանի նախկին դեսպան երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել» գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին Վ. Հովհաննիսյանի ընկերներն ու հարազատները, տարբեր հասարակական-քաղաքական գործիչներ, գրողներ և մտավորականներ:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով նույնպես ներկա էր գրքի շնորհանդեսին, լրագրողների հետ զրույցում ասաց, որ դժվարանում է մտաբերել, թե կոնկրետ ինչպես էր իրեն դիմում Վ. Հովհաննիսյանը. «Եթե լավ տրամադրության մեջ էր, ասում էր՝ «նաչալնիկ», եթե վատ տրամադրության մեջ էր և քննադատական բան պետք է ասեր, ասում էր՝ «հանցավոր իշխանության ներկայացուցիչ»: Երկու դեպքում էլ զրույցներն ավարտվում էին նույն ձևով, իր հետ շատ հետաքրքիր էր շփվելը և շատ հաճելի էր աշխատելը»:

Նախարարը նշեց, որ ինքն այսօր ժպիտով է եկել գրքի շնորհանդեսին, որովհետև կարծում է՝ Վահան Հովհաննիսյանն այն մարդկանցից է, ով ողջ է այնքան ժամանակ, որքան «մենք իրեն հիշում ենք»:

«Այսօր հիշեցի, որ «Մանդիլիոն» վեպի շնորհանդեսի ժամանակ էլի գնեցի գիրքը և նրան գրիչ էի նվեր բերել: Բացեց, փորձեց իմ գրիչով մակագրել, լավ չէր գրում գրիչը, ասաց՝ «դե, այս իշխանություններից ե՞րբ ենք խեր տեսել», հետո բացվեց գրիչը՝ ասացի՝ «ընդամենը համբերության խնդիր է իշխանությունների հետ աշխատելը»: Ինչպես շատերը, ես նույնպես կարոտում եմ նրան և կարծում եմ, որ իր տեղը դատարկ մնաց Հայաստանի քաղաքական դաշտում, և չեմ տեսնում մարդ, որը կարող է լցնել իրենով»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս