«Էլեկտրաէներգիայի թանկացումից խուսափելը բավականին դժվար է լինելու». տնտեսագետ

Սովորական սպառողին չի հետաքրքրում այդ ընկերությունների ծախսերը, նրանց վարած քաղաքականությունը, այլ հետաքրքրում է կնոկրետ իր գրպանի վրա այդ թանկացման հնարավոր ազդեցությունը:

Այս կարծիքին է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին, ընդգծեց, որ էլեկտրաէներգիան ընդգրկում է բոլոր ոլորտները ու թանկացման դեպքում՝ չի լինելու մի ոլորտ, որը բացասական ազդեցություն չկրի:

Տնտեսագետի խոսքով՝ պայմանավորված այն հանգամանքով, թե ինչ տեսակարար կշիռ ունի էլեկտրաէներգիայի ծախսը ապրանքի ինքնարժեքի մեջ, բոլորը կրելու են էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման ազդեցությունը, և սպառման ոլորտը հայտնվելու է լուրջ գնային թանկացման խնդրի առջև:

«Փորձագետները բարձրացնում են երկու տիպի խնդիր: Առաջինը պայմանավորված է այն հանգամանքով, թե ինչպիսի՞ գործունեություն ունի ՀԷՑ-ը, և արդոք նրա ծախսային հոդվածների մի մասը պե՞տք է ներառել սակագնի մեջ, թե՞ ոչ: Եթե նրանց թույլ տված ծախսերը ներառվում են էլեկտրէներգիայի գնի մեջ, ապա, բնականաբար, դա տանում է թանկացման»,- ասաց Վ. Խաչատրյանը:

Խոսելով Էլեկտրաէներգիայի ոլորտի մենեջմենթի մասին՝ տնտեսագետը նշեց, որ աշխատավարձերի ցուցանիշենրով, այդ ոլորտը երրորդն է:

Հարցին՝ ըստ Ձեզ, ի վերջո, 40%-ով կթանկանա՞ էլեկտրաէներգիայի սակագինը, և որքանո՞վ արդարացված կլինի դա, տնտեսագետն այսպես պատասխանեց.

«Եթե ՀԷՑ-ը կարողանա հիմնավորել, որ իր արած բոլոր այդ ծախսերը պետք է ներառվեն սակագնի մեջ, կլինի արդարացված, բայց դա չեն կարող հիմնավորել, հետևաբար հանձնաժողովը հաշվի կառնի որոշ ծախսային հոդվածները, և ըստ դրա՝ որոշակի առումով կթանկացնի: Թանացումից խուսափելը լինելու է բավականին դժվար»:

Վ. Խաչատրյանը կարծում է՝ էլկտրաէներգիայի թանկացան ֆոնի վրա կակտիվանան այն վարկ տվողները, որոնք ցանակում են, որ էներգիա և էլեկտրաէենրգիա խնայող տեխնոլոգիաների գծով վարկեր տրամադրեն.

«Մի կողմից՝ գինը թանկացնում են, մյուս կողմից՝ սկսում են վարկավորել, ինչը տնտեսության մեջ լրացուցիչ ներդրումների անհրաժեշտություն կառաջացնի»:

Ըստ տնտեսագետի՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման պարագայում սպառողները սկսում են օգտվել էլեկտրէներգիա խնայող լամպերց, իրենց ծախսերը կճատում են, սպառման ծավալների նվազում է գրանցվում. «Բայց հասնելու ենք մի կետի, որ մարդիկ չեն կարողանալու կրճատել: Շատ բացասական գործընթաց է»:
Անի Քեշիշյան

Տեսանյութեր

Լրահոս