«Աբովյանցուն այլևս չեն ճնշելու, չեն վախեցնելու…». Պալաչը ուզում է ազատվել այն «ռեժիմից, որը քանդել է Աբովյան քաղաքը»

Երեկ Աբովյան քաղաքում քաղաքապետի ընտրություններին ընդառաջ թեկնածուներից Արթուր Հարությունյանը (Պալաչ) բակային հավաքների շարք էր կազմակերպել, և ներկայացնում էր իր տեսակետները, մոտեցումները՝ կոչ անելով քվեարկել իր օգտին:

Բակերից մեկում տեղի ունեցող հավաքի ժամանակ Ա. Հարությունյանը հայտարարեց, թե ինքը չունի պաշտոնական լծակներ, որպեսզի ստիպի մանկապարտեզների կամ դպրոցների աշխատողներին գալ իր հավաքներին, բայց նրանք գալիս են:

«Ընտրություններից հետո սկիզբ է դրվելու մարդկային ճիշտ հարաբերությունների այս քաղաքում, դրվելու է քաղաքի վերակառուցման սկիզբը, այս քաղաքում սկիզբ է դրվելու ընտանիք հասկացողությունը, այս քաղաքում սկիզբ է դրվելու երեխա հարգել-սիրելը: Ես չեմ եկել այստեղ լոլո կարդամ, ստից խոստումներ տամ ու գնամ, ես եկել եմ այստեղ և ասում եմ իրականությունը, ինչը լինելու է վաղը: Ես եկել եմ ասեմ ձեզ՝ օգտագործեք ինձ և կստանաք ձեր ուզած Աբովյանը»,- հայտարարեց Ա. Հարությունյանը:

Նրա խոսքով՝ այսօր շատերը Հայաստանը լքում են ոչ թե իրենց սոցիալական վիճակի, այլ՝ իրենց ինքնասիրությունը ոտնահարված լինելու, իրենց արժանապատվությունը տրորելու պատճառով. «Այդ ամեն ինչի վերջնակետը դնելու ենք ամսի 7-ին»:

Նա հայտարարեց, որ աբովյանցուն այլևս չեն ճնշելու, չեն վախեցնելու և իրենք ազատվելու ենք այն ռեժիմից, որը քանդել է Աբովյան քաղաքը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս