«Իշխանությունների հետ համագործակցում են շատ քաղաքական ուժեր, բայց, չգիտես ինչու, ՀՅԴ-ն է միշտ աչքի ընկնում»

«Արդեն 7 տարի է` այդ մասին խոսվում է՝ սկսած առաջին օրվանից, երբ դուրս ենք եկել կոալիցիայից, խոսվում է կոալիցիա մտնելու մասին, և ամեն անգամ, երբ այդպես չի լինում, նորից շարունակում են մեր լրագրողները և հանրությունը նույն հարցը տալ»,- այսօր լրագրողների հետ զրույցում՝ խոսելով ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի հավանականության մասին՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նա կարծում է՝ պետք է դադարեցնել այդ քննարկումները, որովհետև, եթե այդպիսի իրավիճակ առաջանա, վստահաբար այդ մասին առաջին ասողը կլինի Դաշնակցությունը՝ իր անհրաժեշտ հիմնավորումներով. «Այս պահին չկա նման խոսակցություն-առաջարկ, կա քննարկում, քննարկումները շարունակվում են, բայց քննարկումները վերաբերում են ոչ թե կոալիցիային, այլ երկրի առաջ ծառացած խնդիրներին՝ սկսած սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունից, ավարտված սոցիալ-տնտեսական և անվտանգության համակարգերով, և, եթե կլինի այնպիսի վիճակ, երբ մենք և իշխանությունը կգտնենք անհրաժեշտ, որ ելքն ավելի սերտ համագործակցությունն է, ապա մենք կաշկանդված չենք նաև նման որոշում կայացնելու հարցում: Բայց հիմա չկա նման որևէ քննարկում»:

Ա. Մինասյանի խոսքով՝ իշխանությունների հետ համագործակցում են շատ քաղաքական ուժեր, բայց, «չգիտես ինչու, Դաշնակցությունն է միշտ աչքի ընկնում»:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս