Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:
Այո՛, ճիշտ հասկացաք։ 2018-ին մինչ ժողովուրդը հավատում էր նոր Հայաստանի հրաշքներին՝ նույն այդ լոզունգը «խաղարկվում էր» այլ սեղանների վրա։
Արթուր Խաչիկյանը հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը նախկինում չէր ասում, թե Հայաստանի նախկին ղեկավարներն Արցախն Ադրբեջանի կազմում են ճանաչել. «Նա խոսում էր թալանից, կոռուպցիայից, բա ինչո՞ւ չէր ասում, որ Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում: 2016թ. հետո 400 հեկտարի համար քննադատում էին, իսկ ինչո՞ւ չէին ասում, որ ոչ միայն 400 հեկտար, այլև ամբողջ Արցախը նրանք արդեն զիջել են: Եթե Արցախն արդեն զիջված էր 35 տարի, ինչի՞ մասին էին խոսում»:
Ներկայացված տվյալները կիրառվելու են բացառապես միջազգային իրավական նպատակներով՝ Ձեր գրավոր համաձայնությամբ: Տրված տվյալների հիման վրա կապ ենք հաստատելու Ձեզ հետ՝ անհրաժեշտ փաստաթղթերի ու լրացուցիչ նյութերի հավաքագրման և հետագա քայլերի կազմակերպման նպատակով:
Դեկտեմբերի 26-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Հաղթանակ թաղամասի տներից մեկի վրա կրակում են։
Դեկտեմբերի 27-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ջեյհուն Բայրամովի և Հաքան Ֆիդանի միջև:
Օսամու Սուզուկին, ով ավելի քան 40 տարի ղեկավարել է Suzuki Motor Corporation ընկերությունը, մահացել է 94 տարեկանում լիմֆոմայից։ Այս մասին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը։
Թուրքական բանակի ստորաբաժանումները ժամանել են Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջի քաղաքի մոտ՝ պատրաստ լինելով ահաբեկիչների հետ համատեղ գործողություններ սկսել քրդական զինյալների դեմ։
2023 թվականի նոյեմբերի համեմատ Ղազախստանում նկատվում է տարեկան գնաճի դանդաղում 1,9 տոկոսային կետով, իսկ Ղրղզստանում՝ 2,4 տոկոսային կետով, Բելառուսում գնաճի աննշան արագացում է նկատվում՝ 0,1 տոկոսային կետով, իսկ Ռուսաստանում՝ 1,4 տոկոսային կետով, Հայաստանում գների անկումը փոխվել է գնաճի։
168․am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը, անդրադառնալով ԵԱՏՄ-ի դերին ՀՀ կյանքում և տեղի ունեցած միջադեպին, նշեց, որ պետք է, իհարկե, խուսափել նման լեզվակռիվներից նման միջոցառումների ժամանակ, որը հեղինակազրկում է դրանում ներգրավված կողմերին ու նաև այն հարթակը, որի շրջանակում դա տեղի է ունենում։
Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Սասուն Ղ.-ն իր վարած «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքում՝ Հալաբյան փողոցում, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Լոռու մարզի բնակիչ 65-ամյա Մարգարիտա Ք.-ին։
Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն ամփոփում և վերլուծում են շաբաթական լրահոսը։
Ռուսաստանում որպես խարդախության դեմ պայքարի միջոց, ամենայն հավանականությամբ, արտասահմանյան երկրներից հեռախոսազանգերի օրենսդրական արգելք կսահմանվի։ Չի բացառվում, որ նույն պահանջները, որպես հարկադրանքի միջոց, միաժամանակ կկիրառվեն ակնթարթային մեսենջերների նկատմամբ: Նրանց համար, հավանաբար, ձայնային տրաֆիկի արգելափակում կկիրառվի, ըստ ТАСС գործակալության՝ հայտնել են «Роскомнадзор»-ի մամուլի ծառայությունից։
Թուրքիայում ազատազրկման է ենթարկվել 16-ամյա քաղաքացին, ով ընթացիկ տարվա մայիսի 12-ին հայհոյանքներ էր հնչեցրել Ստամբուլում Թուրքիայի նախագահական ավտոշարասյան ուղղությամբ:
Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Ըստ BBC-ի՝ դրա մասին հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։
Հարավային Կորեայի տնտեսական հարցերով փոխվարչապետ և ֆինանսների նախարար Չվե Սան Մոկը կկատարի երկրի նախագահի պարտականությունները նախագահի պաշտոնակատար Հան Դոկ Սուին խորհրդարանի՝ անվստահություն հայտնելուց հետո:
Դեկտեմբերի 24-ին Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պետի պարտականությունները կատարող Սահակ Գրիգորյանը ՔԿԾ անձնակազմին ներկայացրեց ՔԿԾ պետի նորանշանակ տեղակալ Գուրգեն Սարգսյանին, և 168.am-ի տեղեկություններով՝ ինչպես Սահակ Գրիգորյանն իր խոսքում է նշել, այս նշանակումը արդարադատության նախարարի ամանորյա նվերն է Քրեակատարողական ծառայությանը։
Ի տարբերություն նախորդ մրցափուլի գնահատման համակարգի, նոր մրցաշրջաններում մարմնամարզիկները հնարավորություն կունենան նաև բոնուսային միավորներ ստանալ:
Ֆրանսիական «Secret Defense» լրատվական կայքում հրապարակվել է թուրքական արտադրության «Gökçe» և «Gözde» նոր սերնդի հարվածային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) վերաբերյալ հոդված։ Մասնավորապես նշվում է, որ այդ սարքերը նախատեսված են ապագա կարիքներին բավարարելու համար։
Հանգամանքները պարզվում են։
Բաղրամյան պողոտայում ակցիա իրականացնող անհետ կորած զինծառայողների հարազատները այս պահին հանդիպում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Այս մասին news.am-ին հայտնեց ծնողներից մեկը:
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը փոխանցվել են ՀՀ կառավարությանը: Այսօր ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել պայմանագրի ստորագրման արարողությունը. ՀՀ կառավարության կողմից ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝ տնօրեն Հայկ Ալոյանը։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից: Պրոյեկտով արդեն իսկ իրականացվել է 500 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, […]
Չմոռանանք, որ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունը ևս «թռած» է ստորագրել՝ կադրից դուրս: Իսկ առջևում նրան շատ ավելի լուրջ փախուստներ են սպասվում… Իսկ մինչ այդ Փաշինյանը փախնելու է իր իսկ հայտարարություններից, օրինակ, որ՝ «Հայաստանի՝ փաստացի բոլոր ժամանակների պաշտոնական դիրքորոշումն է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, մեզ համար ռազմավարական դեր ունի»։
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ցրել է Բունդեսթագը և արտահերթ ընտրություն նշանակել հաջորդ տարվա փետրվարի 23-ին։ Նա համոզմունք է հայտնել, որ արտահերթ ընտրության անցկացումը բխում է Գերմանիայի շահերից:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ և վարորդական իրավունքի վկայական չի ունեցել:
Ադրբեջանական ավիաուղիների Embraer 190 ուղևորատար ինքնաթիռը, որն իրականացնում էր Բաքու-Գրոզնի չվերթը, դեկտեմբերի 25-ին կործանվել է Ղազախստանի Ակտաուի օդանավակայանի մերձակայքում։ Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ 38 մարդ զոհվել է, 29 մարդ՝ ողջ մնացել։
«Ի պատասխան տարբեր լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների՝ հայտնում ենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որևէ կերպ չի խոչընդոտում դպրոցներում պարգևավճարների տրամադրմանը:
Ալիևը կարանտինային ռեժիմի պատրվակով շարունակում է փակ պահել ցամաքային սահմանները, հայտնում են տեղական լրատվամիջոցները։