Սիրիայի նորանշանակ արտգործնախարար Ասադ Հասան աշ-Շիբանին երկուշաբթի հայտարարել է, որ իր առաջին արտասահմանյան պաշտոնական այցը Էր Ռիադ է լինելու Սաուդյան Արաբիայի իր գործընկեր արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանի պաշտոնական հրավերով, հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։
«Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանի հրաժեշտի խոսքը երկրպագուներին
ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը հայտնել է, որ ֆեդերացիան մեղմացրել է արագ շախմատի աշխարհի առաջնության մասնակիցների դրես կոդի կանոնները Մագնուս Կարլսենի հետ կապված սկանդալից հետո։
Նախկին առաջին տիկինը մահացել է 2023 թվականի նոյեմբերի 19-ին 96 տարեկան հասակում։ Մարանաթա բապտիստական եկեղեցին, որտեղ ԱՄՆ նախկին նախագահը անդամ է եղել և երկար տարիներ դասավանդել է կիրակնօրյա դպրոցում, երկուշաբթի երեկոյան աղոթքի հսկում է անցկացնելու։
Հունվարի 2-ից 6-ը ներառյալ Երևան-Կապան-Երևան չվերթերը կիրականացվեն ամենօրյա գրաֆիկով։ Տեղեկությունը հայտնում է «ՆՈՎԷՅՐ» ընկերությունը։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 30-ին ներկա է եղել Ոստիկանության և Փրկարար ծառայության անձնակազմի շարային ստուգատեսին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։ Ոստիկանության պետ – ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը և Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը ներկայացրել են ստորաբաժանումների ընդհանուր պատրաստվածությունը։
Չկայացած բանավեճ կամ «գելխեղդը», որին ոչ ոք շան տեղ չի դնում. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
Սիրիայի նոր իշխանությունները մի քանի օտարերկրյա գրոհայինների են ընդգրկել երկրի զինված ուժեր, ներառյալ՝ ույղուրների, հորդանանցիների և թուրքերի, քանի որ Դամասկոսը փորձում է ապստամբ խմբավորումներին վերածել արհեստավարժ զինվորների, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով սիրիական աղբյուրին:
Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերություններն ամբողջությամբ խզված են, դրանք բարելավելու համար Անկարան ոչ մի քայլ չի ձեռնարկել, ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի հայտարարության մեջ:
Դեկտեմբերի 30-ից ՆԳՆ հաշվառման-քննական տարածքային բաժիններում ներդրվել է վարորդական իրավունքի վկայական ստանալու հերթագրման առցանց ընթացակարգ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Մարալիկ-Սառնաղբյուր ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում։
«Երբ թխելու ընթացքում ուռչում էր մարդակերպ թխուկի որովայնի հատվածը, նշանակում էր, որ իրենց տանն այդ տարի բալիկ է ծնվելու: Իսկ տղամարդ թխուկի գլուխը եթե ուռչում էր, նշանակում էր, որ տարին նյութական հարստության և տղամարդու կողմից տուն բերվող բարիքի տարի է լինելու: Դրանք կոչվում էին «Ասիլ-Բասիլ» կամ «Ասիլ-Վասիլ»: Հիմա այդ թխուկների և տերահացի գաղափարը վերածնունդ է ապրում: Մենք մշակույթը պետք է փաթեթավորենք ժամանակաշրջանին համապատասխան՝ արդիականացնելով և սիրել տալով»:
Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս կատարած այցի ընթացքում բանակցություններ է վարել Սիրիայի վարչակազմի ղեկավարության, երկրի ղեկավար Ահմադ ալ-Շարաայի և այլոց հետ, հայտնում է РБК-Украина-ն։
Դեկտեմբերի 30-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանը՝ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ գնդապետ Արթուր Դալիբալթյանի և առաքելությունն ավարտող ռազմական կցորդ գնդապետ Ալեքսան Մուշեղյանի ուղեկցությամբ, հանդիպել է Լիբանանի զինված ուժերի հրամանատար գեներալ Ժոզեֆ Աունին:
«Հես ա Նոր տարի է գալիս, հիմա կսկսեն շտապօգնությունների «կալոնաները» դեպի թաղամասեր, կասեն՝ «յոթ օրվա բուդը կերանք, մտածում էինք՝ էս տարի չենք թունավորվի, բայց թարս է, էս տարի էլ թունավորվեցինք»»,- կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն էր այս ոճով տրակտատ կարդում սննդի համար արդյունավետ ծախսելու մասին։
Մուրադյանը ՊԵԿ նախագահի տեղակալ էր նշանակվել 2020թ․ նոյեմբերին։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր են ստացվում իրավասու մարմինների կողմից քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց հացադուլի պատշաճ վարմանն առնչվող շարունակական խնդիրների առնչությամբ: Ի թիվս այլնի, բարձրացվում են ստացիոնար բժշկական օգնության հասանելիությանը վերաբերելի հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:
Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են «Nissan Tiida» և «Hyundai Santamo» մակնիշի ավտոմեքենաները։
Դատափորձագիտական պրակտիկայում նորարարական տեխնիկական գործիքակազմի և ժամանակակից գիտական պատկերացումներին համապատասխան, հետազոտական մեթոդների ապահովման նպատակով Կազմակերպության փորձագիտական լաբորատորիաները նշված ժամանակահատվածում համալրվել են ժամանակակից մի շարք սարք-սարքավորումներով և ծրագրային ապահովումներով:
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը հաստատել է Շվեյցարիային որպես կառույցի նախագահ 2026 թվականին, իսկ առաջիկա տարում այդ գործառույթները կկատարի Ֆինլանդիան։
Աշխարհի բնակչությունը 2024 թվականին նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է գրեթե 82 միլիոնով։ Այդ տվյալները տրամադրել է Գերմանիայի աշխարհի բնակչության հիմնադրամը (Deutsche Stiftung Weltbev lkerung, DSW):
2024 թվականի սեպտեմբերի 15-ին Երևան քաղաքի փողոցներից մեկի խաչմերուկում «Տոյոտա Քեմրի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների վարորդների միջև առաջացել է վիճաբանություն, որը վերածվել է ծեծի: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:
«Տնային կալանքի մեջ գտնվող Արմեն Աշոտյանի հետ այս տարվա վերջին հանդիպումն ունեցա:
Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանը երկուշաբթի օրը կառավարության նիստում խնդրել է Արդարադատության նախարարությանը վերլուծել օրենսդրությունն ազգայնացման ոլորտում, որպեսզի իշխանությունները կարողանան վերականգնել ռազմավարական ակտիվները: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին:
Եթե հակիրճ բնութագրենք այդ նախաձեռնությունը, ապա այն ակներև հետապնդում է պատմաիրավական ակնհայտ հիմքերը հիմնովին կեղծելու, խեղաթյուրելու միջոցով, արդեն հիմնական օրենքի ուժով Արցախի հարցը նենգափոխելու, այն մեկընդմիշտ փակելու, Հայաստանից բռնազավթած տարածքները չվերադարձնելու համար իրավական հիմքեր ստեղծելու և մեր երկրի նկատմամբ նոր հավակնություններ ամրագրելու, այդ թվում՝ մեր երկրին նոր Սահմանադրություն պարտադրելու հստակ նպատակ։
Հոկտեմբերի վերջին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել էր, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ դռնփակ նիստ հրավիրելու համար ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին նամակով կդիմի դեկտեմբերի առաջին տասնօրյակին, երբ զեկույցն ուղարկած կլինեն համապատասխան գերատեսչություններ, թեպետ ի սկզբանե զեկույցի քննարկումը նախատեսված էր հոկտեմբերին:
Լեհաստանը նախատեսում է ավարտել սահմանամերձ պատի ամրացումը եւ փակել սահմանը Բելառուսի հետ մինչեւ հաջորդ ամառ, որպեսզի կասեցնի այն, ինչը համարում է Ռուսաստանի եւ Բելառուսի «հիբրիդային պատերազմ» անլեգալ միգրացիայի օգնությամբ, հայտնել է Լեհաստանի ներքին գործերի փոխնախարար Մացեյ Դուշչիկը Financial Times-ի հարցազրույցում։
142 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 255-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 47-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 157-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 87 անձ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինային մոտ 2,5 միլիարդ դոլարի ռազմական օգնություն հատկացնելու մասին։
Աբխազիայի նախագահի պաշտոնակատար Բադրա Գունբան շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, հայտնում է ТАСС-ը։