
«Թուրքիայի նոր սերնդի ԱԹՍ-ները կուժեղացնեն այդ երկրի աշխարհաքաղաքական ազդեցությունը». Ֆրանսիական մամուլ

Ֆրանսիական «Secret Defense» լրատվական կայքում հրապարակվել է թուրքական արտադրության «Gökçe» և «Gözde» նոր սերնդի հարվածային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) վերաբերյալ հոդված։ Մասնավորապես նշվում է, որ այդ սարքերը նախատեսված են ապագա կարիքներին բավարարելու համար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մատնանշվել է, որ «Gözde» անօդաչու թռչող սարքը 2025-ին կգույքագրվի Թուրքիայի ռազմաօդային ուժերի ցանկում։
Հոդվածում նաև ընդգծվել է, որ Թուրքիան անօդաչու թռչող սարքեր է արտահանում ավելի քան 35 երկիր և այդ շուկայում դարձել է կարևոր դերակատար։
Ըստ հրապարակված հոդվածի՝ «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերը համաշխարհային շուկայում առաջատար տեղ են զբաղեցնում և արտահանվում են Աֆրիկայից Ասիա, Մերձավոր Արևելքից մինչև Եվրոպա և դրանց արդյունավետությունն ապացուցված է։
Նշվում է, որ «Gökçe» և «Gözde» նոր սերնդի հարվածային անօդաչու թռչող սարքերը կարող են ունենալ «Bayraktar TB2»-ի նման հաջողություն և դա կուժեղացնի Թուրքիային, կզորացնի նրա դիվանագիտական և աշխարհաքաղաքական ազդեցությունը։