Բաժիններ՝

Մահացել է Suzuki Motor Corporation-ի երկարամյա ղեկավար Օսամու Սուզուկին

Օսամու Սուզուկին, ով ավելի քան 40 տարի ղեկավարել է Suzuki Motor Corporation ընկերությունը, մահացել է 94 տարեկանում լիմֆոմայից։  Այս մասին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը։

Օսամու Սուզուկին ընկերություն է եկել 1958 թվականին՝ ամուսնանալով Suzuki-ի հիմնադիրներից մեկի դստեր հետ և վերցնելով նրա ազգանունը։ 20 տարի անց՝ 1978 թվականին, նա ստանձնեց առաջին ղեկավար պաշտոնը։

Սուզուկին ճանաչվում է որպես այն գործիչը, ով ընկերության զարգացման նոր ուղղություն տվեց՝ կենտրոնանալով զարգացող շուկաներում ակտիվության վրա։ Նրա նախաձեռնություններն ու ռազմավարությունը տասնյակ անգամ բարձրացրին Suzuki-ի վաճառքները և ընկերությունը դարձրին համաշխարհային ավտոմոբիլային շուկայում առաջատարներից մեկը։

Օսամու Սուզուկին աշխատել է որպես նախագահ, գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ։ Նրա գործունեության տարիներին Suzuki-ն ամրապնդեց իր դիրքերը փոքր ավտոմոբիլների արտադրության մեջ և դարձավ առաջատար ընկերություն բազմաթիվ շուկաներում՝ ներառյալ Հնդկաստանը։

2021 թվականին Սուզուկին թողեց թոփ-մենեջերական դիրքը՝ դառնալով ավագ խորհրդական իր որդու՝ Տոսիհիրո Սուզուկիի համար, ով գլխավորեց ընկերությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս