Թուրքիայի ամենամեծ խնդիրը տնտեսության մեջ է

Թուրքիայի «Asal» հետազոտական ընկերությունը տարեվերջին ընդառաջ սոցհարցման միջոցով փորձել է պարզել երկրում առկա ամենամեծ խնդիրը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ դեկտեմբերի 19-ից 12-ն ընկած ժամանակհատվածում Թուրքիայի 26 նահանգում անցկացված սոցհարցման արդյունքների՝ ամենամեծ խնդիրը ապրուստի թանկությունն է և երկրի տնտեսական վիճակը (58.1%):

Դրան հաջորդել են անարդարությունը, անգործությունն ու ահաբեկչությունը:

Հետազոտական ընկերությունը փորձել է նաև պարզել, թե ըստ հարցվածների, որ քաղաքական ուժը (կուսակցությունը) կլուծի այդ խնդիրները:

Ընդհանուր առմամբ 860 հարցվածների 34.5 տոկոսը համոզոմունք է հայտնել, որ դրանք չի կարող լուծել և ոչ մի կուսակցություն, 23 տոկոսը նշել է, որ դրանք կլուծի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (AKP-ԱԶԿ), իսկ 17.2 տոկոսը՝ գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (CHP-ԺՀԿ):

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031