Սիրելի ժողովուրդ, հիմա ո՞վ է իրականում հեղափոխության հաղթողը՝ դու, թե՞ «ԴՈՒԽՈՎ»-ի իրական սեփականատերը»

«Գիտակից Հասարակություն» սոցիալ-իրավական կենտրոնի  նախագահ, հանրային գործիչ Արթուր Միքայելյանը ֆեյսբուքայն իր էջում գրել է․

«Ուրեմն պարզվում է՝ 2018-ի «հեղափոխության» ամենահիշվող «ԴՈՒԽՈՎ» լոզունգի հեղինակային իրավունքը պատկանում է Vivaro- ին՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ին։

Այո՛, ճիշտ հասկացաք։ 2018-ին մինչ ժողովուրդը հավատում էր նոր Հայաստանի հրաշքներին՝ նույն այդ լոզունգը «խաղարկվում էր» այլ սեղանների վրա։

Ու հիմա հասկանալի է, թե ինչու են գույնզգույն «ԴՈՒԽՈՎ» գլխարկներն ու մայկաները հայտնվել Vivaro- ի գրասենյակներում։ Բա չէ, հեղափոխության նվաճո՞ւմ։ Պարզվում է, որ դա պարզապես հաջողված բրենդինգ էր՝ բիզնեսի համար։

Բա, իհարկե, նոր Հայաստանում ո՛չ կոռուպցիա կա, ո՛չ էլ հովանավորչություն։ ԱԺ նախագահն էլ ուղղակի սեփականատիրոջ ընկերն է, և հաճախակի ընկերներով գնում են VIP շրջագայությունների։

Ի դեպ, հենց ԱԺ նախագահը մի քանի հարյուր հազար ԱՄՆ դոլար շահում է ստացել, դե, զուգադիպություն է դա․ ոչ ընկերության հետ կապ ունի, ոչ էլ կոռուպցիայի, ՀՀ հպարտ քաղաքացի։

Նիկոլն ասել է չէ՞, որ խաղադրույքները նվազել են 0,33 տրիլիոնից հասնելով 6,3 տրիլիոնի։ Ուրեմն, ժողովուրդ ջան, սրանից հետո խաղադրույք անելուց առաջ հիշեք՝ «ԴՈՒԽՈՎ»-ը հիմա ոչ թե ձեր հաղթանակի լոզունգն էր, այլ բիզնեսի սեփականությունը։

Եվ այդ բիզնեսն աճում է ձեր կորցրած գումարներով, պետության աջակցությամբ ու հովանավորչությամբ։

Եվ ուրեմն, սիրելի ժողովուրդ, հիմա ո՞վ է իրականում հեղափոխության հաղթողը՝ դու, թե՞ «ԴՈՒԽՈՎ»-ի իրական սեփականատերը»։

Նկարը՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Արտոնագիրը՝ ՀՀ մտավոր սեփականության կայքից»։

Տեսանյութեր

Լրահոս