Բաժիններ՝

Էրդողանի ավտոշարասյան ուղղությամբ հայհոյանքներ հնչեցրած քաղաքացին բանտարկվել է

Թուրքիայում ազատազրկման է ենթարկվել 16-ամյա քաղաքացին, ով ընթացիկ տարվա մայիսի 12-ին հայհոյանքներ էր հնչեցրել Ստամբուլում Թուրքիայի նախագահական ավտոշարասյան ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ինչպես հայտնում է «Birgün» թուրքական թերթը, դեպքից հետո երիտասարդը նախագահականի ցուցումով ձերբակալվել, ապա շաբաթական մեկ անգամ ստորագրելու և երկիրը չլքելու պայմանով ազատ է արձակվել:

Այնուհետև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փաստաբան Ահմեդ Օզելը մեղադրական հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով վերոնշյալ անձի կալանավորումը:

Այսիպիսով քաղաքացին դատապարտվել է 1 տարի, 4 ամիս ազատազրկման, որն ավելի ուշ փոխվել է մինչև 10 ամիս 10 օրվա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031