Բաժիններ՝

54-ամյա տղամարդու մոտից ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել

Դեկտեմբերի 26-ին Կապանի համայնքային ոստիկանները կաղնուտցի 54-ամյա տղամարդու անվամբ հաշվառված որսորդական հրազենի պահելու և կրելու ժամկետն անցնելու կապակցությամբ կատարել են ստուգայց։

Ստուգման ժամանակ նա մետաղյա պահարանից իրավապահներին է ներկայացրել նշված հրազենը, նաև` առանց պայթուցիչի նռնակ, հրազենի պահեստատուփ՝ լիցքավորված մարտական 27 փամփուշտով։

Տղամարդը հայտնել է, որ նռնակն ու փամփուշտները ձեռք է բերել 44-օրյա պատերազմի ընթացքում:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031