
Արցախ Միությունը և Արցախի ՄԻՊ-ը հավաքագրում են տվյալներ բռնազավթված բնակավայրերում Ադրբեջանի իշխանությունների կողմից քանդված կամ յուրացված բնակարանների ու տների վերաբերյալ՝ միջազգային իրավական հնարավոր գործընթացների համար

Արցախի նակին պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՏԱՐԱԾԵԼ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՆՁԱՆՑ ՇՐՋԱՆՈՒՄ:
«Արցախ Միությունը և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հավաքագրում են տվյալներ Արցախի Հանրապետության բռնազավթված բնակավայրերում Ադրբեջանի իշխանությունների կողմից քանդված կամ յուրացված (զբաղեցված) բնակարանների ու տների վերաբերյալ՝ միջազգային իրավական հնարավոր գործընթացների համար:
Եթե Դուք տեղեկություններ ունեք Ձեր բնակարանի (տան) քանդման կամ յուրացման վերաբերյալ և ցանկանում եք մեկնարկել համապատասխան գործընթացներ միջազգային ատյաններում, ապա կարող եք լրացնել ստորև տրված հարցաթերթիկը:
Ներկայացված տվյալները կիրառվելու են բացառապես միջազգային իրավական նպատակներով՝ Ձեր գրավոր համաձայնությամբ: Տրված տվյալների հիման վրա կապ ենք հաստատելու Ձեզ հետ՝ անհրաժեշտ փաստաթղթերի ու լրացուցիչ նյութերի հավաքագրման և հետագա քայլերի կազմակերպման նպատակով:
Հարցաթերթիկը կարելի է գտնել այստեղ՝