
Անհետ կորած զինծառայողների հարազատները այս պահին հանդիպում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ. News.am

Բաղրամյան պողոտայում ակցիա իրականացնող անհետ կորած զինծառայողների հարազատները այս պահին հանդիպում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Այս մասին news.am-ին հայտնեց ծնողներից մեկը:
Նշենք, որ նրանք այսօր փակել են Բաղրամյան պողոտան: Նրանք հանդիպում են պահանջում ԱԺ ղեկավարության հետ, մասնավորապես, 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ, քանի որ իրենք այդ գործով տուժողների իրավահաջորդներն են եւ շատ հարցերի պատասխաններ են ուզում ստանալ:
Անդրանիկ Քոչարյանը մինչ այս պահը նրանց հետ չի հանդիպել