Բաժիններ՝

ԵՄ-ն պատժամիջոցների նոր փաթեթ կառաջարկի Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ

Եվրամիությունը սպառնացել է պատժամիջոցների լրացուցիչ փաթեթ մտցնել Ռուսաստանի, այսպես կոչված, «ստվերային նավատորմի» դեմ Բալթիկ ծովում ստորգետնյա մալուխի հերթական վնասումից և Ֆինլանդիայի իշխանությունների կողմից կասկածվող նավթատար լցանավի ափհանումից հետո, գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը:

«Կասկածելի նավը ռուսական «ստվերային նավատորմի» մի մասն է, որը սպառնում է անվտանգությանն ու շրջակա միջավայրին` ֆինանսավորելով Ռուսաստանի ռազմական բյուջեն: Մենք հետագա միջոցներ կառաջարկենք, ներառյալ այս նավատորմի դեմ ուղղված պատժամիջոցներ»,-ասված է ԵՄ պաշտոնական կայքում հրապարակված Եվրահանձնաժողովի և ԵՄ արտաքին գործերի գերագույն հանձնակատար Քայ Կալլասի համատեղ հայտարարության մեջ։

ԵՄ ներկայացուցիչները նշել են Ֆինլանդիայի իշխանությունների արագ և համակարգված գործողությունները և հայտարարել, որ, ի պատասխան տեղի ունեցած միջադեպերի, իրենք կհամաձայնեցնեն սուզանավային մալուխների պաշտպանությունն ուժեղացնելու գործողությունները՝ «ներառյալ տեղեկատվության փոխանակման բարելավումը, հայտնաբերման նոր տեխնոլոգիաները, ինչպես նաև ստորջրյա վերանորոգման հնարավորությունները և միջազգային համագործակցությունը»։

«Մենք աշխատում ենք Ֆինլանդիայի իշխանությունների հետ ընթացող հետաքննության վրա: Լիովին համերաշխ ենք Ֆինլանդիայի, Էստոնիայի և Գերմանիայի հետ», – ասված է ԵՄ պաշտոնյաների համատեղ մամուլի հաղորդագրության մեջ:

Ռուսական «ստվերային նավատորմ» ասելով նկատի ունեն օտարերկրյա դրոշներով նավարկվող լցանավերին, որոնք Ռուսաստանն օգտագործում է երկու տարի առաջ Ուկրաինայի պատերազմին առնչվող նավթային էմբարգոն շրջանցելու նպատակով։ «Ստվերային նավատորմը» հում նավթ և նավթամթերք արտահանելու համար օգտագործում է գրեթե շարքից դուրս եկած և հաճախ չապահովագրված լցանավեր՝ շրջանցելով միջազգային պատժամիջոցները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս