Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազը պատրաստվում է հրավիրել բարեկամական խմբի նիստ, որից հետո հանդես կգան համապատասխան հայտարարությամբ:
ԱՄՆ կոնգրեսական Կարոլին Մալոնին Միացյալ Նահանգներին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը:
«Հասմիկը 2014-ին մտել էր մեր մոտ՝ տանկըվի պոլկ, որպես ռազմական աշխատող՝ շտաբում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախում զոհված 35-ամյա կրտսեր սերժանտ Հասմիկ Արզումանյանի հորաքրոջ որդին՝ Արարատ Բլբուլյանը:
Երեկ Ադրբեջանը շտապել է հայտարարել, թե իբր մի քանի գյուղ են գրավել, բայց այդպիսի բան չի եղել: Հրավիրված ճեպազրույցի ընթացքում ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը` նշելով, որ հակառակորդն ավելի քան 50 տանկ է օգտագործել:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է, որ Կառավարության համապատասխան որոշման համաձայն սահմանափակված է ՀՀ տարածքից ելքը պահեստազորում հաշվառված անձանց համար:
Արցախի և Հայաստանի համար այս դժվարին պահին աջակցության բազմաթիվ խոսքեր են հնչում աշխարհի տարբեր ծայրերից:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 29-ին ժամը 9.00-ից մինչև սեպտեմբերի 30-ը ժամը 9.00-ն կդադարեցվի Արմավիր քաղաքի՝ Սահմանապահների, Թումանյան, Ջիվանի, Չարենց, Նալբանդյան, Հ. Ավետիսյան, Մաշտոցի, Հերացի և Երևանյան փողոցների, ինչպես նաև Հանրապետության փող. 1 շենքի ջրամատակարարումը:
Ռումինիայում հայերի միությունը դատապարտել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան և Ռումինիային կոչ արել քայլեր ձեռնարկել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը մեղմելու ուղղությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ:
«Այսօր արդեն կարող ենք հստակ ասել, որ կոնկրետ Մարտունի քաղաքի հատվածում հակառակորդի ինքնաթիռ է խոցվել»:
«Սան Պաուլուի» պաշտպան Դանի Ալվեսը մեկնաբանել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի գրառումը Լուիս Սուարեսի «Ատլետիկո» տեղափոխվելու կապակցությամբ:
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական լայնամասշտաբ գործողությունների հետևանքով հայկական կողմի կորցրած դիրքերի մեծ մասը վերադարձվել է։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ադրբեջանական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը։
Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերն ու հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը՝ հրթիռահրետանային և ավիացիոն միջոցների կիրառմամբ հարձակման անցան արցախաադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով պաշտպանության բանակի մարտական դիրքերն ու Արցախի խաղաղ բնակավայրերը: Մինչ Հայաստանում և Արցախում կհայտարարվեր ռազմական դրություն և զորահավաք՝ ամբողջ Հայաստանի տարածքում արդեն հերթեր գոյացան՝ Արցախ մեկնելու համար:
Դիրքային առումով շատ բան չի փոխվել առաջնագծում. լայնածավալ մարտական գործողություններ են Օմարից մինչև Արաքս:
Ռուսաստանի «Սպուտնիկ V» պատվաստանյութը Ղրղզստանի համար մեծ օգնություն կդառնա կորոնավիրուսի դեմ պայքարի բնագավարում. ներկայում ՌԴ-ից պատրաստուկի գնումը երկրի կառավարության կողմից քննարկվում է նախագահի աշխատակազմի մակարդակով:
Արցախում հակառակորդի կրակից վիրավորված հղի կինն արու զավակ է ծնել, անունը՝ Մոնթե:
Արայիկ Հարությունյանը ներկայացնում է մարտական գործողությունների ընթացքը․ ՈՒՂԻՂ:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 28-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ընդունել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, միջազգային կառույցների և կազմակերպությունների ղեկավարներին:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 27-ին հայտարարել է նոյեմբերին կայանալիք ընտրություններից հետո իշխանության «բարեկամական» հանձնման մասին՝ ըստ որում վսահություն հայտնելով ընտրություններում իր հաղթանակի հարցում։
Ուկրաինական լրատվամիջոցներում ակտիվորեն լուսաբանվում են Արցախում տեղի ունեցող իրադարձությունները: Քաղաքական մեկնաբան Մարատ Հակոբյանի կարծիքով, ընդհանուր առմամբ, մոտեցումը հավասարակշռված է և ներկայացնում է բոլոր կողմերի տեսակետը:
Եվրոպական խորհրդարանի շվեդ պատգամավոր Շարլի Վեյմերսը աջակցություն է հայտնել Արցախին և Հայաստանին։
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը կոչ է անում դատապարտել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան:
Վաղը՝ սեպտեմբերի 29-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կգումարի փակ ձևաչափով՝ Լեռնային Ղարաբաղի իրադրությունը քննարկելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արփինե Հովհաննիսյանը։
Թուրքիան փորձում է ներգրավվել Արցախյան հակամարտության կոնֆլիկտում, և դրա հերթական ապացույցը սեպտեմբերի 27-ից մեկնարկած արցախաադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից իրականացվող հարձակողական գործողություններն են, որոնց Թուրքիան աջակցում է՝ ինչպես դիվանագիտական, այնպես էլ՝ ռազմական դաշտում։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ նշելով.
Տոկիոն մտադիր է Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնել տարբեր բնագավառներում:
«Եվրոպական ժողովրդական կուսակցության Քաղաքական համաժողովի այսօրվա նիստի արդյունքում ԵԺԿ-ն հրապարակել է պաշտոնական հաղորդագրություն, որում անդրադարձ է կատարվել նաեւ նիստի ընթացքում քննարկված Արցախի սահմաններին մղվող ռազմական գործողություններին:
«Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը խոսել է ակումբի՝ այս մրցաշրջանի նպատակների մասին:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդներն Ադրբեջանին և Հայաստանին կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ երկխոսության:
Հորդորում և խնդրում եմ չտրվել զգացմունքներին և հետևել միայն պաշտոնական լրահոսին:
«Այստեղ ո՛չ տնտեսական հարց է, ո՛չ կրոնական, ո՛չ հողային, տարրական մարդու իրավունքների հարց է: Մենք միշտ օրհնել ենք մեր ժողովրդին և մեր հայրենիքի պաշտպաններին, որոնք մեր խաղաղության, անվտանգության երաշխավորն են, թող այսօր էլ Աստված օրհնի և՛ մեր ժողովրդին, և՛ մեր զինվորներին, բոլորին էլ ողջ- առողջ վերադարձնի իրենց դիրքերը, իրենց տները»,- ասաց Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: