Եվրոպական խորհրդարանի պատգամավորն աջակցություն է հայտնել Հայաստանին և Արցախին
Եվրոպական խորհրդարանի շվեդ պատգամավոր Շարլի Վեյմերսը աջակցություն է հայտնել Արցախին և Հայաստանին։ Վեյմերսը Հայաստանին և Արցախին աջակցող գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ: Ադրբեջանին կոչ եմ անում դադարեցնել բոլոր սադրանքները: Արցախում մարդիկ պետք է ապրեն ազատության և խաղաղության մեջ: ԵՄ-ն պետք է Թուրքիայից պահանջի դադարեցնել գաղտնի ռազմական աջակցությունն այս ագրեսիային »,- գրել է նա: