«Լայնածավալ մարտական գործողություններ են Օմարից մինչև Արաքս». ԱՀ նախագահ

Դիրքային առումով շատ բան չի փոխվել առաջնագծում. լայնածավալ մարտական գործողություններ են Օմարից մինչև Արաքս:

Հրավիրված ճեպազրույցի ընթացքում ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Որևէ բան չի փոխվել, իհարկե, հակառակորդի հիմնական գործողությունները եղել են հարավային ուղղությամբ` Արաքս-Ջաբրայիլ-Ֆիզուլի, և Թալիշ-Մատաղիս-Եղնիկներ հատվածը, երբ ասում եմ Եղնիկներ, բոլորի համար պարզ է` մեր հյուսիսարևելյան ուղղությունը»,-նշեց նա` հավելելով, որ կեսօրից հետո լայնածավալ գործողություն է սկսել նաև Մռավի ուղղությամբ:

«Երեկ տվել էին, թե իբր գրավել են, այսօր հարձակվել են, բայց որևէ հաջողություն չեն արձանագրել: Բայց ինչպես երեկ, այսօր էլ շարունակվել են նույն մարտական գործողությունները, սակայն արդեն Օմարի ուղղությամբ»,-հայտնեց ԱՀ նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930