Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ցավում է այն բանի համար, որ Իսրայելը պարբերաբար զենք է մատակարարում Ադրբեջանին:
Սեպտեմբերի 28-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայողները
Ամեն մի զոհի՝ զորակոչիկի, սպայի և քաղաքացիական անմեղ զոհվածի համար, պատասխան են տալու և մենք էլ ստիպելու ենք, որ պատասխան տան: Բոլոր կամավորներս պատրաստ, մեկ մարդու նման ու մարտական, սպասում ենք Արցախի ժողովրդի ու իշխանության կոչին, դեպի Արցախ կատարելու մեր պարտքը, տալու գոյության կռիվն ու հաղթելու այն»:
Նիկոլ Փաշինյանը կարևոր հանգամանք է բացահայտում
Հայկական կողմը արցախա-ադրբեջանական շփման գծում հակահարված է տալիս թուրքական և ահաբեկչական տարբեր խմբավորումներից կազմված ադրբեջանական զորքին:
«Արցախում զոհված Մայիս Մակարի Գրիգորյանն ընտանիքի միակ տղան էր, մի քույր ունի»,- 168.am-ին ասաց Արարատի մարզի Արարատ գյուղի ղեկավար Կարեն Ղազարյանը:
Այսօրվանից Հայաստանի քաղաքացիները կրկին կարող են մուտք գործել Ուկրաինա առանց սահմանափակման։ Այս մասին հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը:
Թուրք հայտնի լրագրող, վերլուծաբան ու հաղորդավար Ջան Աթաքլըն հոդվածով անդրադարձել է հայ-ադրբեջանական պատերազմին՝ նշելով, որ ըստ իր նկատածի՝ թուրքական իշխանությունները մի նոր արկածախնդրության մեջ մտնելու տրամադրություն ունեն։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքական լրատվամիջոցներում քննարկվում է Twitter-ում տարածված լուսանկարը, որում պատկերված է հայ հոգևորականներից մեկը՝ մի ձեռքում խաչ, մյուսում՝ ինքնաձիգ:
Ադրբեջանական զինտեխնիկայի հերթական խոցումները
Չինաստանի կառավարությունը Հայաստանին եւ Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի իրադրության շուտափույթ ապաէսկալացիայի եւ երկխոսության միջոցով տարաձայնությունների կարգավորման կոչ է արել:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանի խոսքով՝ Ադրբեջանն Արցախի ուղղությամբ սանձազերծած ռազմական ագրեսիայի ընթացքում խախտել է մարդու իրավունքների բոլոր նորմերը։
«Իսկ ինչո՞ւ չենք դիմում մեր ռազմավարական գործընկերներին». Միքայել Մելքումյան
Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր, Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար Արտեմ Դմիտրուկը խորապես անհանգստացած է Արցախում ընթացող պատերազմական իրավիճակով:
Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատիկ Բերգը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ հարձակումը, շեշտում՝ միջազգային հանրությունը պետք է համախմբվի՝ պարտադրելու ադրբեջանական կողմի հետքաշումը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում ասաց, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող՝ խորհրդարանի երեք խմբակցությունների համատեղ հայտարարությունն ուղղված է միջազգային հանրությանը։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում կոչով դիմեց Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնություններին՝ թալիշներին, լեզգիներին, թաթերին և այլոց։
Հայաստանը ամբողջովին վստահ է, որ Ադրբեջանի ռազմական արկածախնդրությունը ձախողվելու է և Ադրբեջանը պարտադրված է լինելու հրաժարվել ռազմական ճանապարհով հիմնախնդրի կարգավորման իր մտադրությունից ու Արցախի ժողովրդի հետ խոսելու ոչ թե հրանոթների լեզվով, այլ խաղաղ բանակցային սեղանի շուրջ։
Արձագանքելով շրջանառվող կեղծ լուրերին՝ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հանրապետության բոլոր մաքսակետերն աշխատում են բնականոն շուրջօրյա գրաֆիկով և ավելին, ՊԵԿ նախագահի հանձնարարականի համաձայն, մաքսային ձևակերպումների գործընթացն իրականացվում է հնարավորինս արագ և օպերատիվ՝ երկրի համար պատասխանատու պահին ապահովելով համակարգի անխափան աշխատանքը:
Ադրբեջանական բանակին աջակցելու նպատակով Ադրբեջանի սահմանամերձ գյուղերում տեղակայված սիրիացի զինյալները իսկական պատուհաս են դարձել տեղի բնակիչների համար, նրանց միջև բախումներ են սկսվել:
ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ խորհրդարանում հրավիրվել է արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց է՝ սեպտեմբերի 27-ին արցախաադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ ԱԺ-ի հայտարարության նախագիծը։
Անհրաժեշտության դեպքում Երեւանը պատրաստ է դիմել Մոսկվային` ռուսական զենքի նոր մատակարարումների համար, բայց այդ մասին դեռ խոսք չկա, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
ԱԺ նիստը` ՈՒՂԻՂ
Հունաստանի Արտաքին գործերի նախկին նախարար, ՍԻՐԻԶԱ-Առաջադեմ Դաշինք կուսակցության պատգամավոր Գեորգի Կատրուգալոսը Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել իր ագրեսիվ գործողությունները:
Իրենց բնակարաններում և տներում հյուրընկալել ցանկացող քաղաքացիների հայտարարությունները ևս մեկ անգամ փաստում են մեր միասնականության մասին, սակայն մեր ունեցած տվյալներով այս պահին օգնել ցանկացող մեր հայրենակիցներն ավելի շատ են, քան դրա կարիքն ունեցող մեր քույրերն ու եղբայրները:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման հարցը եղել է իրենց օրակարգում։ Թե ինչու այդ քայլին չեն գնացել, ըստ նրա, դա եղել է Մինսկի խմբի համանախագահների, միջազգային հանրության հորդորով, որ այս փուլում նման քայլը կարող է փակել խաղաղ բանակցային գործընթացը։
Հայաստանի բանկերի միությունը հայտնում է, որ ՀՀ բոլոր բանկերը ռազմական դրության ժամանակահատվածում շարունակելու են իրենց բնականոն աշխատանքը և ունեն անհրաժեշտ հնարավորություններ՝ սպասարկելու իրենց հաճախորդներին։
Ուկրաինայի իշխանությունները չպետք է կուրորեն հետեւեն եվրոպական ինստիտուտների բոլոր պահանջներին, քանի որ դրանցից որոշները կասկածելի բնույթ են կրում եւ սոսկ կվնասեն երկրին:
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ այս ժամերին Ադրբեջանի իշխանությունը հաղթանակ էր տոնում, հայտարարում էին բնակավայրեր գրավելու մասին, բարձրունքներ գրավելու մասին։ Իսկ այսօր արդեն միջազգային հանրությունից աղերսում են, որ հայկական կողմն չտա այն արժանի հարվածը, որին արժանի են իրենք։ Ադրբեջանում խուճապային տրամադրություններ են»։
Վանաձորի Սբ. Գր. Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում սեպտեմբերի 29-ին` ժամը 18:00-ին` հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի և մասնակցությամբ հոգևոր դասի, մարզային ու քաղաքային իշխանությունների, կկատարվի միասնական աղոթք Մայր Հայրենիքի, Արցախ Աշխարհի խաղաղության և հայրենյաց պաշտպան զինվորների անվտանգության և հաղթանակի համար: