«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե տեսնում եք, որ թշնամին անընդհատ դիմում է տեղեկատվական դիվերսիայի մեծաքանակ միջոցների (ինչպես՝ այսօր), ուրեմն նրա գործերը իրական ռազմաճակատներում լավ չեն։ Ուրեմն թշնամին ստիպված է դիմել տեղեկատվական դիվերսիաների՝ իրական ռազմաճակատում ստացած ջարդը «փոխհատուցելու» համար։
Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ստեփանակերտի ապաստարաններում խաղաղ բնակիչներն ունեն բազմաթիվ կենցաղային խնդիրներ՝ սնունդի կազմակերպումից մինչև մահճակալներ:
Թուրք նախկին դիվանագետ Ունալ Չեւիքօզը թուրքական Haberturk-ի եթերում սկանդալային հայտարարություն է արել։ Թուրք նախկին դիվանագետը հայտարարել է, թե Թուրքիան զենքեր եւ ջիհադականների է ուղարկել Ադրբեջան։
Մոնթե Մելքոնյան կիբերբանակը հայտարարություն է տարածել, որ ադրբեջանական էլեկտրոնային փոստից արտահանել են մի շարք ֆայլեր՝ մեդիադաշտի վերաբերյալ։
ՌԴ Պետդուման սեպտեմբերի 29-ին արտահերթ նիստում հայտարարություն է ընդունել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ:
Մեր ԶՈՒ-ն ևս մի ԱԹՍ է խոցել:
Ամերիկացի վերլուծաբաններն ու նախկին դիվանագետները քննարկում են ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումն ու տարածաշրջանային տերությունների ներգրավումը։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը դեռ Արցախում չէ, քանի որ Գլխավոր շտաբի պետի կողմից չի եղել հանձնարարական:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունը սպասում է Հայաստանի դիմումին, որպեսզի քննարկի Ադրբեջանի կողմից Հայաստանի բնակավայրերը թիրախավորելու հարցը:
Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը այսօր, սխալ է թե քաղաքական, թե ռազմական թե իրավական տեսակետից, նման է ռուսների ասած՝ ставить телегу впереди лошади. Մենք պայմանագիր ենք կնքում մի սուբյեկտի հետ, որին չենք ճանաչում, ինչը միջազգային իրավունքի տեսակետից առ ոչինչ է։ Բավական է ջայլամի քաղաքականություն վարել խոսելով աներևույթ ռիսկերի մասին։
Գանատայի Ազատական կուսակցութեան անդամ եւ խորհրդարանի անդամ Ֆայսալ էլ Խուրի ընկերային ցանցերու վրայ յատուկ գրառումով դատապարտեց Հայաստանի դէմ ուղղուած ատրպէյճանական յարձակումը:
Գանատայի Հայ Դատի յանձնախումբը կը հաղորդէ, որ Գանատայի խորհրդարանի Գանատա-Արցախ խորհրդարանական խմբակցութեան ղեկավար եւ ընդդիմադիր Պահպանողական կուսակցութեան անդամ Ռէյչըլ Հարտըր յատուկ գրառումով դատապարտած է Արցախի վրայ ատրպէյճանական յարձակումը։
Եթե ցանկանում եք աջակցել Արցախին ու Պաշտպանության բանակին, ապա ստորև կարող եք կարդալ թե ինչպես:
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 29-ին հայտարարել է, որ արցախյան հակամարտության գոտում բախումների վերսկսումից ի վեր` երկու օրվա ընթացքում զոհվել է Ադրբեջանի 10 խաղաղ բնակիչ: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի անդամ Ջեյսոն Քրոուն դատապարտում է Ադրբեջանի` Արցախի դեմ սանձազերծած գործողություններն ու կոչ է անում Թուրքիային չաջակցել Ադրբեջանին:
Հայկական զորքը սննդի խնդիր չունի: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հավաքվող օգնությանն ու պետական մարմինների հետ դրանց համադրմանը:
Ողջ հայ ժողովրդի համար այս ճակատագրական օրերին, ինքս էլ շատ ասելիք ունեմ, բայց առայժմ լռում եմ, մտածելով, որ հանկարծ ինչ-որ հոգեբանակական վրիպում թույլ չտամ։ Ինչպես բոլորը, անհամբերությամբ հետևում եմ լրահոսին։
ՀՅԴ ՀԵՄ-ը երթ է նախաձեռնել դեպի ՄԱԿ-ի գրասենյակ. ՈՒՂԻՂ:
Մոնթե Մելքոնյանի կիբեր բանակի հաքերները շարքից հանել են Ադրբեջանի պետական գերատեսչությունների կայքերը, որոնց թվում են նաև պաշտպանության նախարարության և նախագահի պաշտոնական կայքէջերը:
Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Facebook-ի էջում անդրադարձել է արցախա-ադրբեջանական շփման գծի երկայքնով ծավալվող լայնամասշտաբ ռազմական գործողություններին։ Նա Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանություններին մեղադրել է տեղեկությունների իսկությունը խեղաթյուրելու համար:
Ամերիկայի Միացյալ Նահանգների հայաշատ Գլենդելում հարյուրավոր հայեր բողոքի ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն հայրենիքի սահմանների և ընդդեմ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների:
«Աշոտն ապրում էր մոր, կնոջ և 3 անչափահաս երեխաների հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախում զոհված 41-ամյա Աշոտ Մնացականյանի համայնքի ղեկավար Կիրակոս Սաղաթելյանը:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի խորհրդարանի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսի հետ:
Քիչ առաջ տեղեկացանք, որ այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ-ի նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը Մոսկվայում հանդիպում է ունենում Եվրախորհրդարանի ներկայացուցչի հետ, և այդ հանդիպման նպատակը Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՄԻԵԴ ներկայացրած դիմումի համար դրական ելք ապահովելն է:
Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են օգնել Արցախի Հանրապետությանը, կարող են դրամական փոխանցումներ կատարել հետևյալ բանկային հաշվին:
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ճեպազրույցում ասաց, որ թշնամին հարվածներ է հասցրել նաև Վարդենիսի ուղղությամբ տեղակայված դիրքերին։ Այնուհետև տեղեկացրեց, որ հրետակոծվում են Վարդենիսի գյուղերը։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը դատապարտել է Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սադրիչ գործողությունները և կոչ արել միջազգային հանրության միջամտել և կանխել ևս մեկ ցեղասպանություն:
Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների այս օրերին համացանցում նկատվում են տարաբնույթ հայտարարություններ Արցախի Հանրապետության համար առաջին անհրաժեշտության դեղորայք, սննդամթերք և այլ պարագաներ հավաքագրելու վերաբերյալ:
Արցախա-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկարությամբ սեպտեմբերի 29-ին շարունակում են ընթանալ մարտական գործողություններ: