Բաժիններ՝

«Բարսան» ցանկանում է վրեժ լուծել 2։8 հաշվի համար և ապացուցել, որ դա պատահականություն է. Պյանիչ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը խոսել է ակումբի՝ այս մրցաշրջանի նպատակների մասին:

«Այս թիմը ցանկանում է վրեժ լուծել Լիսաբոնում տեղի ունեցածի համար («Բավարիայի» կողմից Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում 2: 8 հաշվով կրած պարտությունը) և ապացուցել, որ դա պատահականություն էր:

Մեր նպատակն է քայլ առ քայլ առաջ գնալ: Սկսենք Լա Լիգայից, դա հեշտ չի լինի: Չեմպիոնների լիգայում կլինեն գավաթի հինգ-վեց հավակնորդներ:

Մարտին բարդ կլինի: Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆը և վճռական հատվածը Լա Լիգայում այն տեղն է, որտեղ մենք պետք է խաղանք ամբողջ հզորությամբ:

Այս խաղացողներն արդեն վաստակել են ֆուտբոլային աշխարհի հարգանքը, և չեմ կարծում, որ նրանք ինչ-որ մեկին պետք է որևէ բան ապացուցեն: Բայց ֆուտբոլում դժբախտ դեպքեր են լինում։ Չեմ կարծում, որ կա նույնիսկ «Բարսայի» մեկ խաղացող, որը չի ցանկանում ապացուցել, որ 2։8 հաշիվը պարզապես պատահականություն էր:

Ես կասկած չունեմ: Ես խոսեցի որոշ խաղացողների հետ, նրանք ոչ մի կաթիլ չեն կորցրել ինքնավստահությունը: Անցյալ տարին հեշտ չէր բոլորի համար, բայց ես վստահ եմ, որ այս տարի մենք լավ մրցաշրջան կունենանք, քանի որ ունենք լավ խաղացողներ»,- Sport-ին տված հարցազրույցում ասել է Պյանիչը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս