Հեղինակավոր BBC լրատվականի թղթակիցը, եթերում մեկնաբանելով արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, հեռուստադիտողին հստակ ներկայացրել է, որ դա միանշանակ ադրբեջանական հարձակում է, որը լավ պատրաստված, պլանավորված է եղել:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ազգային ժողովի Ապրիլյան իրադարձությունները քննող ժամանակավոր հանձնաժողովի նախագահի աթոռին բազմած անձին հուշեք, որ այսօր հեչ պատեհ ժամանակը չէ Արցախում ընթացող պատերազմը համեմատել 2016-ի Ապրիլյան ռազմական իրադարձությունների հետ՝ նսեմացնելով մեր ժողովրդի հաղթանակը։
Հայ կաթողիկե եկեղեցու Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Գրիգոր Պետրոս Ի-ն նամակ է ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` իր զորակցությունը հայտնելով Արցախին և Հայաստանին:
Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է իմանան, որ Վրաստանը չի կարող աջակցել կողմերից որևէ մեկին: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին` մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, գրում է «Грузия Онлайн» պորտալը:
Իրանագետ Արտյոմ Տոնոյանի խոսքով՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հռետորաբանությունը և երկրի ներսում տարվող քարոզն ու տրամադրությունները հայտնի են եղել հայկական կողմին։ Եվ ընդհանուր առմամբ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունները վերսկսելու հետ կապված խնդիրն ընդամենը եղել է, թե երբ են ռազմական գործողություններ վերսկսում կամ աշխարհաքաղաքական ինչպիսի պայմաններում։
Ռուսաստանի Դաշնության Պետդումայի Արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ Ելենա Պանինան նշել է, որ ԼՂ շփման գծում ընթացող ռազմական գործողությունների վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը միայն յուղ է լցնում առանց այդ էլ թեժ կրակի վրա:
ՄԻԵԴ-ն ընդունել է Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումը: Այս մասին տեղեկացանք ՄԻԵԴ կայքից:
Երեւանի քաղաքապետարանի բոլոր այն աշխատակիցները, որոնք կամավոր կամ աշխարհազորի կազմում մեկնում են ռազմաճակատ, աշխատանքային օրենսդրությամբ կպահպանեն իրենց աշխատատեղերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին քիչ առաջ ուղարկեցի հատուկ հաղորդում Լեռնային Ղարաբաղում (Արցախում) մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ, որ առաջացել է երեկվանից ադրբեջանական ռազմաօդային և հրետանային, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության նկատմամբ թիրախային ագրեսիվ հարձակումների հետևանքով:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդհատելով հայրապետական այցը Իտալիայի Հանրապետություն և վերադառնալով հայրենիք, սեպտեմբերի 28-ի առավոտյան հանդիպում ունեցավ հրավիրյալ եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների հետ։
Ադրբեջանցի ակտիվիստ Գիյաս Իբրահիմովը ձերբակալվել է երկրի հատուկ ծառայությունների կողմից` համացանցում հակապատերազմական կոչեր անելու համար: Այս մասին հայտնում է OC-Media-ն:
Ելնելով անվտանգությունից՝ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հայկական պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների սահմանահատման համար ընտրել Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսակետը՝ Բագրատաշենի մաքսակետի փոխարեն:
Էսկալացիան սկսվել է վաղ առավոտյան, երբ ադրբեջանական ուժերը զանգվածային հարձակում են նախաձեռնել Արցախի և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով: Մարտերը շարունակվում են: Մեր քաղաքացիական բնակավայրերն են հարձակման տակ: Մենք ունենք զոհեր խաղաղ բնակչությունից: Հարձակում է տեղի ունեցել շփման գծի երկայնքով տեղակայված պաշտպանական դիրքերի ուղղությամբ: Մենք նրանց վճռական պատասխան ենք տալիս: Եվ այս պահին շարունակական մարտերի փուլում ենք գտնվում, իսկ էսկալացիայի մասշտաբների վերջնակետը տեսանելի չէ: Սա այն է, ինչ մենք ունենք այս պահին:
2022 թվականին կիբեռգրոհների պատճառով համաշխարհային տնտեսության կրուստները կարող են հասնել 8 տրլիոն դոլարի:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանական տիրույթում խոսում են բարձրաստիճան հայ զինվորականի մահվան մասին: Դա չի համապատասխանում իրականությանը»:
Արցախաադրբեջանական սահմանին թշնամու կրակոցների հետևանքով վիրավորվածների թիվը փոխվել է դեպի նվազում. թեթև վիրավորվածները վերադարձել են ծառայության:
«Մոսկվայի արձագանքի բովանդակությունը նույնն է, ինչ նախկինում»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության գոտում ստեղծված պատերազմական իրավիճակին և ՌԴ դիրքորոշմանը։
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հարցազրույցներ է տվել վրացական առաջատար Ռուսթավի 2, Իմեդի և Վրաստանի հանրային հեռուստաընկերություն լրատվամիջոցներին՝ անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային, Թուրքիայի ապակառուցողական գործողություններին, Ադրբեջանի կողմից վարձկանների օգտագործման փաստին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության թիրախավորմանը:
Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր մտահոգությունն է արտահայտել հայ ձեռնարկատեր և բարերար Սամվել Կարապետյանը: Նա համոզմունք է հայտնել կոնֆլիկտը բացառապես խաղաղ քաղաքական ճանապարհով լուծելու մասին:
Արթուր Աբրահամը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով․ «Հայ ազգը եղել է, կա և կլինի։ Մենք անպարտելի ենք»։
Հեղինակավոր Forbes պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից կիրառվող թուրքական անօդաչու թռչող սարքերի մասին:
Վրաստանում վերջին օրը կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 298-ով:
Բելառուսը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրմամբ և ռազմական էսկալացիայով, որի ընթացքում կիրառվում է տարբեր տեսակի ծանր զինտեխնիկա և օդուժ:
Այս պահի դրությամբ արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով շարունակվում են մարտական գործողությունները՝ տարբեր ինտենսիվությամբ: Հրավիրված ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի, ԱՊՀ-ի Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի հետ:
Արծրուն Հովհաննիսյանի և Աննա Նաղդալյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Հունաստանի Ազգային Պաշտպանության նախկին նախարար, Անկախ հույներ կուսակցության առաջնորդ Պանոս Կամենոսն իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին:
Ճապոնիան կոչ է անում անհապաղ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով ընթացող ռազմական գործողությունները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին մեղադրել է անգործության մեջ:
Ռուսաստանի եւ Չեխիայի ավիափոխադրողները հաղորդում են Մոսկվայի եւ Պրահայի միջեւ չվերթները վերագործարկելու մասին: