Բաժիններ՝

Թրամփը հայտարարել է ընտրություններից հետո իշխանությունը խաղաղ հանձնելու մասին

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 27-ին հայտարարել է նոյեմբերին կայանալիք ընտրություններից հետո իշխանության «բարեկամական» հանձնման մասին՝ ըստ որում վսահություն հայտնելով ընտրություններում իր հաղթանակի հարցում։ «Ես կարծում եմ՝ մենք փառահեղ հաղթանակ կտանենք: Հանձնում չի լինի, որովհետեւ ես չեմ կարող պատկերացնել, որ մենք (դա) հանձնում անվանենք, եթե շահենք: Երբ նրանք ասում են, թե կլինի արդյոք իշխանության բարեկամական հանձում… Անշուշտ, կլինի»,- ասել է պետության գործող ղեկավարը:

Ավելի վաղ հանրապետական Թրամափը հնարավոր է համարել, որ նոյեմբերին կայանալիք ընտրությունների ելքը կորոշի սոսկ ԱՄՆ-ի Գերագույն դատարանը: Թրամփը վերջին ամիսներին բազմիցս քննադատել է փոստով քվեարկելու մեթոդը, որը դեմոկրատներն առաջարկում են առաջիկա ընտրություններում ընդգրկուն կերպով կիրառել համավարակի պատճառով:

Այդ եղանակը թույլ չի տալիս ստույգ եւ օպերատիվ ամփոփել քվեարակության արդունքները, համոզված է ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարը: Նա պարզաբանել է, որ նկատի ունի ամենից առաջ քվեաթրեթիկների ընդգրկուն նենգափոխումների եւ կեղծումների, մեռյալ հոգիների, ինչպես նաեւ այն անձանց քվեարկության սպառնալիքն, ովքեր ընտրություններին մասնակցելու իրավունք չունեն: Թրամփը նաեւ հայտարարել է, որ փոստով քվեարկությունն առաջիկա ընտդրությմունները դարձնում է խոցելի արտասահմանից միջամտության պատճառրով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս