Բաժիններ՝

«Խոսքը հարգանքի մասին է, բայց նրանք չգիտեն այդ մասին»․Ալվեսը՝ «Բարսելոնայի» մասին

«Սան Պաուլուի» պաշտպան Դանի Ալվեսը մեկնաբանել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի գրառումը Լուիս Սուարեսի «Ատլետիկո» տեղափոխվելու կապակցությամբ:

Արգենտինացին գրել է. «Դու արժանի չէիր, որ քեզ այսպես հեռացնեին: Բայց ինձ այլևս ոչինչ չի զարմացնում»:

«Ցավոք, սա վաղուց իրականություն է: Սա հաստատվում է տարեցտարի: Խոսքը չի գնում հաղթելու կամ պարտվելու մասին: Դա հարգանքի մասին է, բայց նրանք չգիտեն այդ մասին»,- գրել է Ալվեսը՝ ամենայն հավանականությամբ նկատի ունենալով «Բարսելոնայի» ղեկավարությանը:

Բրազիլացու մեկնաբանությունը ստացել է ավելի քան 100 հազար հավանում: Հիշեցնենք, որ Ալվեսը 2016-ին դժգոհություն էր հայտնել այն մասին, թե ինչպես է «Բարսելոնան» բաժանվել նրանից:

Հետագայում Ալվեսը ցանկություն էր հայտնել վերադառնալ կատալոնական ակումբ՝ նշելով, որ ինքը թույլ չի տվել կատալոնացիներին կազմակերպել հրաժեշտի արարողություն։

«Ղեկավարությունը ցանկանում էր ինձ համար հրաժեշտի օր կազմակերպել, բայց ես հրաժարվեցի: Ես այդ վայրը համարում եմ իմ տունը, տանը հրաժեշտ չեն տալիս: Ո՞րն է հրաժեշտ տալու պատճառը, եթե դու պատրաստվում ես վերադառնալ»,- նշել է Ալվեսը։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս