Ճապոնիայում պատմել են Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման պլանների մասին
Տոկիոն մտադիր է Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնել տարբեր բնագավառներում: Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն:
«Մենք կարեւորում ենք Ռուսաստանի հետ հարաբերությունները, եւ դրանում փոփոխություններ չկան: Ելնելով պետական շահերից՝ մենք կցանկանայինք ընդհանուր առմամբ ճապոնա-ռուսական հարաբերությունները զարգացնել ամենալայն ոլորտներում, ներառյալ քաղաքականությունը, տնտեսությունը եւ մշակույթը»,-ընդգծել է նա ճեպազրույցում:
Նրա խոսքով՝ Տոկիոն հաստատուն կերպով պաշտպանում է «տարածքային հարցի» լուծման հիմնական ուղեգիծը եւ Մոսկվայի հետ հաշտության պայմանագրի կնքումը: Նա նաեւ հիշեցրել է, որ այժմ Ճապոնիայի իշխանությունները համաձայնեցնում են տարբեր երկրների ղեկավարների հետ հեռախոսազրույցների անցկացումը, որոնց թվում է նաեւ Ռուսաստանը: Ավելի վաղ հայտնի է դարձել Ճապոնիայն նոր վարչապետ Յոսիհիդե Սուգայի՝ սեպտեմբերի 29-ին Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց անցկացնելու ցանկության մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: