Մայիսի 14-ին ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում օպերատիվ տվյալներ ստացվեցին, որ Հրազդան-Զովաբեր ճանապարհին խողովակներ են ապամոնտաժվում։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց, որ ԱԺ նիստերի դահլիճ վերադառնալու վերաբերյալ խմբակցությունը դեռևս վերջնական որոշում չունի. «Բայց մենք մեր աշխատանքները բնականոն հունով շարունակում ենք: Պատգամավորական գործունեության շրջանակներում որևէ գործառույթ չի տուժել՝ բացառությամբ նիստերին ներկայանալը: Մենք արդեն հնչեցրել ենք, թե որ պարագայում կվերադառնանք բնականոն աշխատանքի՝ նիստերի դահլիճ՝ երբ լինի քաղաքական օբյեկտիվ գնահատական և տրվեն երաշխիքներ, որ այլևս բռնության որևէ արարք չի դրսևորվի ԱԺ նիստերի դահլիճում: Ոչ մեկս մեզ չենք կարող ապահովագրված զգալ, որ, երբ ԱԺ ամբիոնից քննադատական տեքստ հնչեցվի, և բռնության արարք թույլ չի տրվի իշխանության կամ այլ խմբակցության պատգամավորի կողմից»:
Մայիսի 19-ին, ժամը 11:26-ին կորած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով «9-րդ ալիք» լողափ է մեկնել մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Մայիսի 15-ին Ստամբուլի հայկական Եսայան վարժարանին կից Բեյօղլուի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու հիմնադրամը որոշում է կայացրել առաջիկայում աշխատանքից հեռացնել այդ վարժարանի երկու տնօրեններին՝ Սաթենիկ Նիշանին և Արլին Յեշիլթեփեին։ Նրանց աշխատանքից հեռացման մասին որոշումը բացասական արձագանք է գտել պոլսահայ համայնքում և սոցցանցերում։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 19-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը, որը կխթանի հայ-սինգապուրյան առևտրատնտեսական հարաբերությունները՝ վերացնելով խոչընդոտները ծառայությունների առևտրի և ներդրումների ոլորտում, բարձրացնելով տնտեսական արդյունավետությունը, բացահայտելով երկուստեք նոր շուկաներ և ստեղծելով բարենպաստ պայմաններ ավելի լայն տնտեսական համագործակցության համար:
Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանին 280 մլն դոլար է հատկացրել COVID-19-ի դեմ պայքարի համար: Այս աջակցությունը ենթադրում է Հայաստանի Հանրապետության համար հասանելի 205․94 միլիոն ՓՀԻ չափով (շուրջ 280 միլիոն ԱՄՆ դոլար) փոխառու միջոցներ։
Համաձայն Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության՝ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ստացվել են նոր կորոնավիրուսի (Covid-19) թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն ուղարկված 27 փորձանմուշի պատասխանները, ըստ որոնց՝ 26-ը բացասական է, 1-ը՝ դրական:
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Վանաձորի պահպանության բաժնի ոստիկանության վաշտի դասակի հրամանատարի օգնական, ինքը և ջոկի հրամանատարն օգտագործել է թմրամիջոց:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն օրենսդրական փաթեթով նախատեսում է կանոնակարգել մարդատար տաքսի ծառայությունների բնագավառի օրենսդրական բացերը, բարձրացնել ոլորտի վերահսկողության մակարդակը և սպասարկման որակը:
Մայիսի լույս 16-ի գիշերը Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցի խանութներից մեկի տեսախցիկը արձանագրել է, թե ինչպես են մի քանի հոգի տեխնիկական միջոցների գործադրմամբ բացում խանութի դուռն ու վճարահաշվարկային տերմինալը դուրս բերում խանութից և տեղափոխում «BMW» մակնիշի ավտոմեքենայի մոտ։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի առաջնեկը լույս աշխարհ է եկել։
Այո՛, այս մրցույթների վերաբերյալ եղել են զարգացումներ, որոնք վրիպել են հանրության ուշադրությունից։ Մայիսի 3-ին Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց նոր աղբամանների խմբաքանակի մասին տեղեկատվություն, որն իրականում ստացվել էր դրանից ամիսներ առաջ։
Իտալիայի ֆուտբոլի առաջնության վերսկսումը հետաձգվել է ևս մեկ շաբաթով:
Մի խումբ անձինք քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հաղորդում են տվել «Facebook» սոցիալական ցանցում «Narek Malian» անունով հանդես եկող օգտատիրոջ հակաօրինական գործողությունների վերաբերյալ։
Հայաստանյան իրականությունում օրըստօրե ստեղծվում է քաղաքական վակուում, ինչը հուշում է, որ այսօր գործ ունենք պետական մի համակարգի հետ, որտեղ բացակայում է պետական կառավարում ասվածը։ Երկրի ղեկավարությունը զբաղված է սեփական իշխանության կյանքն ինչ-ինչ հանգամանքներով ու պայմաններով որոշակի երկարացնելու գործով, ինչպես նաև սեփական թիմակիցներին հերթական պարգևավճարների չափաքանակն ապահովելով։
Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Մայիսի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև Սահմանադրական դատարանի և սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողով դիմելու հարցին:
ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ լրագրողներն այսօր ծանոթացան ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի անցուդարձին, կուրսանտների ռազմաուսումնական առօրյային: Մասնավորապես, 4-րդ իշխանության ներկայացուցիչները հետևեցին համալսարանի տեսական և գործնական դասընթացներին, կուրսանտների մարզումներին:
Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:
Մայիսի 19-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է լայնածավալ մարտավարական զորավարժություն «Պաշտպանողական օպերացիայում ԶՈւ հրետանային բրիգադի մարտական գործողությունների նախապատրաստումը և վարումը» թեմայով:
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) Հայաստանի իշխանությունների կողմից՝ ՍԴ հարցով Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստանալու որոշումը համարում է ԵԽ-ի և Հայաստանի իշխանությունների միջև համագործակցության որակի և մակարդակի լավ օրինակ:
Աժ արտահերթ նիստում քննարկվում է Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:
Երևանի կենդանաբանական այգում մայիսի 19-ին ծնվել է պտավոր եղջերուի առաջին ձագուկը՝ Բեմբին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է 2019-2020 ուսումնական տարում հանրակրթական դպրոցի սովորողի փոխադրման, ավարտման, բացակա ունեցողների հետագա ուսումնառության կարգը:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորատը, հաշվի առնելով նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքով երկրում հայտարարված արտակարգ դրությունը և դրա բացասական տնտեսական հետևանքները, ՀՊՏՀ 185 ուսանողների տրամադրել է ուսման վարձի զեղչ 30 տոկոսի չափով:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 920 հազարից:
Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերում հնչած հայտարարություններին՝ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե, ըստ Փաշինյանի, քաղաքական քննադատության մեջ յուրաքանչյուրը մտածում է իր փչացածության աստիճանով, ապա հիշելով Նիկոլի գործունեությունն ինչպես ընդդիմադիր ժամանակ, այնպես էլ վարչապետ դառնալուց հետո, փաստենք ուրեմն, որ իր նման փչացած չի եղել ու չկա»:
Կառավարության 2018թ. ապրիլի 12-ի 451-Ն որոշմամբ սահմանվում է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները:
ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է. ՈՒՂԻՂ
Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հեռավար զրույցներն ու քննարկումները հայազգի հայտնի գործիչների ու գործարարների, տարբեր ոլորտների մասնագետների հետ, ովքեր տարբեր երկրներում և ընկերություններում ընդգրկված են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի, այդ թվում՝ պատվաստանյութի մշակման աշխատանքներում: