ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում Արդարադատության նախարարից հետաքրքրվեց՝ արդյո՞ք դրսում դիմակ կրելու հետ միասին՝ պարտադիր չէ նաև ձեռնոցներ կրելը:
Մայիսի 18-ին ԱՀ ոստիկանության ծառայողը հաղորդել է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին այն մասին, որ Հակակու գյուղի մոտակայքում հայտնաբերվել է նույն շրջանի բնակիչ, 1991թ.ծնված Ա. Ա.-ն :
Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:
Փետրվարի 9-ին «Վանաձոր» բժշկական կենտրոն էին տեղափոխվել Աղասի Հովհաննիսյանի և Գևորգ Սուքիասյանի դիերը՝ հրազենային վնասվածքներով։
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը վերադարձել է աշխատանքի:
Խորհրդարանն այսօր Կառավարության հրավիրած արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանում Իտալիայի դեսպանության Youtube-ի էջին տված հարցազրույցում խոսել է Հռոմում իր ապագայի և իր անցած ճանապարհի մասին:
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության առաջին ծրագրի շրջանակներում միանվագ դրամական աջակցություն կտրամադրվ մարզային բնակավայրերում հիպոտեքային վարկով բնակարան ձեռք բերող քաղաքացիներին: Պետական աջակցությունը կուղղվի բնակարանի կանխավճարի ֆինանսավորմանը։
Ազգային ժողովը Կառավարության հրավիրած արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրինագիծը: 92 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ քվեարկությամբ ընդունվեց նախագիծը:
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգվեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական դատական նիստը: Պատճառը դատական նիստին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր:
Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանից հետաքրքրվեց, թե այս փուլում Կառավարությունն ի՞նչ դիրքորոշում ունի՝ դիմակների կրելը կանխարգելիչ միջոց համարվո՞ւմ է, թե՞ ոչ:
Իրավիճակը շտկելու և միևնույն ժամանակ սեփական դեմքը չկորցնելու համար Փաշինյանը պետք է խնդրի ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» Ազգային ժողովի որոշման ՀՀ Սահմանադրության հետ համապատասխանության գնահատման նպատակով դիմել ՀՀ Սահմանադրական դատարան։
Մայիսի 19-ին, ժամը 12։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան 4-րդ փողոցի տներից մեկի քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել։
ՀՀ Վարչապետի ֆեյսբուքյան էջում 2020 թ․ հունվարի 25-ին հրապարակվել էր մի կնոջ դիմում, թե` շուրջ 20 տարի Կանադայում բնակվելուց հետո, 2019 թվականի հուլիսին վերադարձել է Հայաստան և ՀՀ քաղաքացիություն ու անձնագիր ստանալու համար դիմել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, ինչպես և այլ գերատեսչություններ, սակայն պատկան մարմինների ծառայողների մասնագիտական ցածր որակի արդյունքում գործընթացը տևել է շուրջ հինգ ամիս, նաև իր նկատմամբ ցուցաբերվել է անհարգալից վերաբերմունք։
Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 9 հազար 263-ով:
Համաշխարհային առաջնորդները, որոնք հավաքվել են պատմության մեջ առաջին անգամ առցանց ձևաչափով անցկացվող Առողջապահության համաշխարհային վեհաժողովի շրջանակում, կոչ են արել երկրներին միավորվել կորոնավիրուսի դեմ պայքարում:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 19-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Տիգրան Աբրահամյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Մայիսի 19֊ի ժամը 11։00֊ի դրությամբ Արցախում մեկուսացման մեջ է գտնվում 71 քաղաքացի:
Կառավարությունը հրավիրել է ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում քննարկվում է Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրինագիծը:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի մեկնարկից առաջ թիմերը շարունակում են ընկերական հանդիպումներ անցկացնել:
Կառավարությունն այսօր հրավիրել է ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում քննարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու օրինագիծը:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է կայացրել վերսկսել և կարճել «ՎԵՈՆ Արմենիա» և «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունների 2019 թվականի դեկտեմբերի 30-ի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ներկայացնելով «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծը՝ ասաց, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ գրավոր դիտողություններ չեն եղել, այսինքն՝ նախագծում որևէ փոփոխություն չի եղել, սակայն եղել են տարբեր ձևաչափով քննարկումներ:
Մոսկվայի քաղաքային հիվանդանոցներից մեկից դուրս է գրվել 100 տարեկանից բարձր երկու կին: Նրանք վարակված են եղել կորոնավիրուսով և հաջող բուժում են անցել:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը Lindores Abbey Rapid Challenge մրցաշարում հայտնի է:
Մայիսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5041 դեպք, որոնցից 2164-ն` առողջացած, 64-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2788 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 43041 թեստավորում:
Վաշինգտոնն ամբողջությամբ կդադարեցնի Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը և կվերանայի իր անդամակցությունը, եթե կազմակերպությունը 30 օրվա ընթացքում չանցկացնի բարեփոխումներ, որոնք պահանջում է ԱՄՆ-ն:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 281 նոր դեպք, ապաքինվել է ևս 145 մարդ:
Եվրամիության դեղորայքի վերահսկողության գործակալության ղեկավար Գիդո Ռասին ասել է, որ ամերիկյան «Գիլիըդս» ընկերությունը ստացել է «Ռեմդեսիվիր» դեղը որպես COVID-19 բուժող միջոց կիրառելու նախնական արտոնագիր:
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ ՝ ուղիղ: