Ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել
Մայիս 15-ին, ժամը 21-ի սահմաններում, բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով իրականացվող միջոցառման շրջանակում` ոստիկանության Թումանյան բաժնի ծառայողները Լալվարի անտառտնտեսության «Առնաուտ» կոչվող հանդամասում հայտնաբերել են Աքորի գյուղի 38-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենան:
Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:
Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: