Դրամաշնորհային ծրագրերի համար վերաուղղորդել ենք 1,2 մլն ԱՄՆ դոլար․ դեսպան Թրեյսի

Ըստ նրա, ծրագրերի շրջանակում վերաուղղորդվել է  1,2 մլն ԱՄՆ դոլար, որն ուղղվելու է համայնքային փոքր բիզնեսների համար նախատեսված դրամաշնորհային ծրագրերին, այնպիսի բիզնեսների դեպքում, որոնք ամենածանր վնասներն են կրել կորոնավիրուսի համավարակի պայմաններում։

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում դեսպանը կարևորեց ՀՀ Կառավարության, նրա որակմամբ, վարած թափանցիկ քաղաքականությունը։ Թրեյսիի խոսքով,   հաղորդակցության թափանցիկությունն ու  հաշվետվողականությանը միտված աշխատանքները կարևոր են մարտահրավերները հաղթահարելու գործում։

Լին Թրեյսին ասաց, որ ամերիկյան աջակցության ծրագրերի մասին ողջ տեղեկատվությունը հասանելի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական կայքէջում և USAID-ի պաշտոնական կայքում, որտեղ կան հետաքրքիր, ուշագրավ գրաֆիկական պատկերներ, որոնք հնարավորություն են տալիս  պատկերացում կազմել բոլոր ծրագրերի մասին։

 

Տեսանյութեր

Լրահոս