
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մեկնել են Արցախ

Քիչ առաջ Նախագահ Սահակյանի հետ միասին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորեցինք Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին: Նրանք կմասնակցեն այսօր Շուշիում կայանալիք Ազգային ժողովի հատուկ նիստում իմ՝ որպես Արցախի Հանրապետության նորընտիր նախագահի, երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արայիկ Հարությունյանը:
«Իսկ մայիսի 22-ին տեղի կունենա Վարչապետ Փաշինյանի հետ մեր առաջին պաշտոնական աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում նախատեսված է քննարկել առաջիկա անելիքներին վերաբերող հարցերի լայն շրջանակ»,- գրում է նա:
Սիրելի ՛ հայրենակիցներՔիչ առաջ Նախագահ Սահակյանի հետ միասին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորեցինք Հայաստանի…
Gepostet von Արայիկ Հարությունյան / Arayik Harutyunyan am Donnerstag, 21. Mai 2020