Բաժիններ՝

Մախաչևը կանխատեսել է Ծառուկյանի առաջիկա մենամարտի ելքը

UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևը կիսվել է Արման Ծառուկյանի և Մաուրիսիո Ռուֆիի միջև կայանալիք առաջիկա մենամարտի վերաբերյալ իր սպասելիքներով, ինչպես նաև խոսել է Ծառուկյանի և Ուսման Նուրմագոմեդովի հնարավոր դիմակայության մասին։

«Կարծում եմ՝ Արմանը կհաղթի։ Դուք տեսել եք այն մենամարտը, երբ Ռուֆիին տապալեցին գետնին, և թե ինչ տեղի ունեցավ դրանից հետո։ Կարծում եմ՝ առաջին իսկ թեյքդաունից հետո Ռուֆին լուրջ խնդիրներ կունենա։ Իհարկե, կանգնած դիրքում նրա հետ մենամարտելը վտանգավոր է։

Ինչ վերաբերում է Ծառուկյան — Ուսման Նուրմագոմեդով մենամարտին, ապա և՛ Արմանը, և՛ Ուսմանը լիարժեք զինանոցով կայացած մարտիկներ են։ Շատ լավ մենամարտ կստացվեր։ Բայց ես կարծում եմ, որ Ուսմանն ամբողջ կյանքում մարզվել է լավագույնների հետ, և նա կկարողանա գտնել Արմանի դեմ պայքարի բանալին»,- Մախաչևի խոսքերն է մեջբերում «Спорт-Экспресс»-ը։

Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանի և Մաուրիսիո Ռուֆիի մենամարտը կայանալու է սեպտեմբերի 20-ին՝ UFC 331 մրցաշարի շրջանակում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930