
Այսօր Տավուշում կորոնավիրուսով վարակման 8 դեպք է գրանցվել. մարզպետ

Տավուշի մարզում այսօր գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 դեպք. 168.am-ի հետ զրույցում ասաց մարզպետ 168.am Մարզում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը 61-ն է:
«Այս պահին փաստացի բուժվողները 39-ն են, մնացածն արդեն բուժվել են: Ունենք մահվան 2 դեպք: Մեկուսացվածներ չկան, արդեն գործում է ինքնամեկուսացման ռեժիմը, ինքնամեկուսացված են 60 հոգի»,- ասաց Տավուշի մարզպետը:
Մեր հարցին, թե վարակման օջախները շա՞տ են, Չոբանյանը պատասխանեց.
«Օջախները շատ չեն, բավականին լավ է աշխատում համակարգը, օպերատիվ ձևով կարողանում ենք կանխարգելել տարածումը: Այս օրերին էլ բնակչության վարքագծի մեջ դրական տեղաշարժ է զգացվում՝ դիմակներ կրելու և այլ կանոնների պահպանման հետ կապված»: