«Դե կայնի՝ ասեմ. Կամավորականների մասին օրենքը, որ պետք է վերցնես, կարդաս ու դրա զորությունը տենաս։ Կարող ա՝ մարդիկ 50 տարի գնային, բայց դրա մեկ տոկոսը չկարենային անեին»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի նախագահական ընտրություններում նրա տարած հաղթանակի առթիվ:
«Հումքի մի խմբաքանակ արդեն փչացրել ենք ու կանգնել ենք կրախի առաջ. ո՛չ ջուրն են միացնում, ո՛չ գրավոր պատճառաբանություն են ուղարկում, ո՛չ օրենքի կետով պահանջ են ներկայացնում, ոչինչ չեն անում, ջրազրկել են, և վերջ»։
Թուրքիայի ոստիկանությունը գյուլենականների հետ առնչություն ունենալու հիմնավորմամբ ձերբակալվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից 2011 թվականին պատգամավոր ընտրված Ահմեթ Թևֆիք Ուզունը:
Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրի խաղում «Զենիթը» սեփական հարկի տակ պարտվեց «Թերեքին» (0:1): «Զենիթի» ակտիվում մնաց 52 միավոր մրցաշրջանի ավարտից 3 տուր առաջ. դա նշանակում է, որ «Զենիթը» կորցրեց առաջին տեղում ընթացող «Սպարտակին» (63 միավոր) հասնելու թվաբանական շանսերը:
«Ըմբոստ Ֆրանսիա» ձախ շարժման առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնը, որը չորրորդ տեղն էր զբաղեցրել նախագահական ընտրությունների առաջին փուլում, երկրորդ փուլից հետո մայիսի 7-ի երեկոյան հանդես է եկել հայտարարությամբ, որում ողջունել է Մարին լե Պենի պարտությունը՝ նշելով, որ «երկիրը համատարած մերժել է ծայրահեղ աջերին»:
Թուրքական ոստիկանությունը մայիսի 7-ին հարձակվել է հայտնի հրապարակախոս, Հայոց ցեղասպանությունը ճանաչած գործիչ Ռագըփ Զարաքոլուի և նրա կնոջ՝ Այշենուր Զարաքոլուի հիմնադրած «Բելգե» հրատարակչատան վրա:
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Կոնգրեսի անդամներին չչեղարկել առողջապահության ոլորտի բարեփոխումները, որոնք նա համարում է իր նախագահական երկու պաշտոնավարման ժամկետների ամենակարևոր ձեռքբերումը:
Չինաստանի ածխահանքում գազի արտանետման հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 18-ի: Այս մասին հայտնում է վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն:
Աֆղանստանում ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման ղեկավար Աբդուլ Խասիբն ապրիլի 27-ին աֆղանական ու ամերիկյան զինված ուժերի համատեղ գործողությունների արդյունքում չեզոքացվել է:
Կորեայի Հանրապետության զինված ուժերը բերվել են ռազմական պատրաստվածության բարձրագույն մակարդակի՝ կապված մայիսի 9-ին այդ երկրում կայանալիք նախագահական ընտրությունների հետ:
Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության հիմնադիր Ժան Մարի լե Պենը, որը հետագայում հեռացվեց դրանից, հայտարարել է, որ նախագահական ընտրություններում իր դուստրը՝ Մարին լե Պենը, պարտվեց եվրոյի գոտուց եւ Եվրամիությունից դուրս գալու նրա դիրքորոշման պատճառով:
«Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը մայիսի 7-ին համոզիչ հաղթանակ է տարել Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրություններում:
Կոչ ենք անում Հայաստանի Արտաքին գործերի նախարարությանը և իշխանություններին ավելի մեծ եռանդ գործադրել բոլոր հարթություններում ու դիվանագիտության բոլոր ձևերով՝ միջազգային ու տարածաշրջանային անվտանգության, կայուն ու խաղաղ զարգացման համար դրա վտանգավորությունը միջազգային հանրությանն ու կազմակերպություններին հասցնելու ուղղությամբ:
Փարիզի ոստիկանությունը բերման է ենթարկել «հակակապիտալիստական» ցույցի 141 մասնակիցների, որը ձախ արմատականների կողմից անցկացվել է մայիսի 7-ի երեկոյան նախագահական ընտրությունների արդյունքների հայտարարումից հետո:
Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը բանաձեւի նախագիծ է ներկայացրել հաջակցություն Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման հուշագրի, որն ստորագրվել է մայիսի 4-ին Աստանայում կայացած միջազգային հանդիպմանը:
Ոստիկանության աշխատակիցները՝ ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արամյանց բժշկական կենտրոն, ծառայում էին ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակում՝ ավագ տեսուչներ 38-ամյա Արտակ Սարգսյանն ու 32-ամյա Զորաբ Գալստյանն են:
«Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը, որը հաղթանակ է տարել Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրություններում, շնորհակալություն է հայտնել իրեն պաշտպանած ընտրողներին:
«Ազգային ճակատից» Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին լե Պենը հայտարարել է, որ մայիսի 7-ին զանգահարել է «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնին՝ շնորհավորելու նրան նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։
Մայիսի 6-ին, 7-ին և լույս 8-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է լարվածության աճ: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 160 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2600 կրակոց:
Կարեն Կարապետյանը Շուշիի ազատագրման 25-ամյա հոբելյանի և Երկրապահի օրվա առթիվ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել զոհված ազատամարտիկների հիշատակին:
Մայիսի 8-ին, ժամը 01:02-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Քարաբերդ գյուղում՝ ոչ բնակելի տանը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Դպրոցների բարեփոխումների ծրագրերի համատեքստում հանձնարարականներ եմ տվել մշակել և ներկայացնել ընդհանուր նորմատիվներ, որոնք թույլ կտան ունենալ ընդհանուր մոտեցում բոլոր դպրոցների համար, նաև այն դպրոցների համար, որոնք մարզպետարանների ենթակայության տակ են:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 10-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Մայիսի 7-ին, ժամը 20:19-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին` 1-ին կամրջին, ավտոմեքենան կողաշրշվել և այրվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Էրեբունի բժշկական կենտրոնում ծնված հնգյակի ծնողները վրդովված են, քանի որ, նրանց համոզմամբ, փոքրիկներին լիարժեք բուժօգնություն չի տրվում:
Մինչև ամառ շատ քիչ ժամանակ է մնացել, իսկ դա նշանակում է, որ Դուք հաշված օրեր ունեք՝ Ձեր կյանքն ամբողջապես փոխելու համար:
Էյնդհովենի համալսարանի մի խումբ ուսանողներ ստեղծել են աշխարհում առաջին ավտոմեքենան, որն ամբողջովին բաղկացած է կենսաքայքայվող նյութերից: Դրանց մշակման մասին պատմում է Նիդեռլանդների հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան:
Զանգի գյուտն արվել է 4-րդ դարում, Իտալիայի Կամպանիա մարզի Նոլա քաղաքում: Այդ պատճառով էլ եվրոպական մի շարք լեզուներում զանգը կոչվեց կամպանիա, իսկ լատիներեն` նոլա:
Հարկավոր է դեն նետել բորբոսնած մթերքը։ Ձեզ կարող է թվալ, թե մթերքի միայն մի մասն է բորբոսնել, սակայն բորբոսի մեծ մասը տեսանելի չէ։ Խորհուրդ չի տրվում օգտագործել բորբոսնած հացի մի մասը, քանի որ բորբոսի բջիջները հասնում են ամբողջ մթերքին, նույնիսկ, եթե դուք չեք տեսնում դա։