Եվրոպական հանձնաժողովի նախագահ ԺանԿլոդ Յունկերը հերթական անգամ հայտարարել է, որ Թուրքիայում մահապատժի վերականգնման պարագայում այդ երկրի մուտքը Եվրամիություն անհնարին կդառնա:
Կայուն ծանր է գնահատվում նաև «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նորածնային վերակենդանացման բաժանմունքում գտնվող աղջնակի վիճակը։ Ցավոք, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի նորածնային վերակենդանացման բաժանմունքում գտնվող տղայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։
Նախագահական շարժումը, որն Էմանուել Մակրոնի կողմնակիցները պլանավորում են ստեղծել հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, հավանաբար, կկոչվի «Հառաջ, Հանրապետություն»:
Գերմանիայի կառավարությունը կուսումնասիրի Սիրիայում եւ Իրաքում արեւմտյան կոալիցիայի գործողությանը ՆԱՏՕ-ին պաշտոնապես ներգրավելու ԱՄՆ-ի առաջարկը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին ողջունել է Ֆրանսիայի նախագահական ընտրություններում «Հառաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնի տարած հաղթանակը եւ Ֆրանսիայի ժողովրդին ու կառավարությանը շնորհավորել է այդ իրադարձության առթիվ:
Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը Սաուդյան Արաբիային նախազգուշացրել է, որ Թեհրանն անխաթար կթողնի սոսկ մահմեդականների համար սրբազան Մեքքա եւ Մեդինա քաղաքները, եթե էր Ռիադը անխոհեմ գործի:
Մայիսի 9-10-ը առավելապես հյուսիսային շրջաններում, 11-12-ը՝ հատկապես գիշերը և կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
«Մենք հույս ունենք, որ սա շատ լավ հասկանում են նաև Ադրբեջանում: Մենք հույս ունենք, որ Բաքվում որոշումներ կայացնելու պատասխանատվություն ունեցող անձինք գիտակցում են, որ շատ հեշտ է քաոսի և լայնամասշտաբ պատերազմի առջև դռներ բացելը, սակայն դա կանգնեցնելը չափազանց բարդ կլինի»:
Նախօրյակին հայտնի է դարձել, որ Օլանդը Մակրոնին հրավիրել է մասնակցել այդ արարողությանը:
Մայիսի 8-ին, ժամը 08։22-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում ուժեղ քամու հետևանքով վնասվել են տանիքներ։
Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ նորընտիր նախագահին՝ «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնին, լիազորությունների հանձնումը տեղի կունենա մայիսի 14-ին:
Թուրքիան պատրաստվում է պատ կառուցել նաև Իրանի հետ սահմանին: Այս մասին գրում է թուրքական «Hürriyet» թերթի սյունակագիր Աբդուկքադիր Սելվին:
«Եթե ռուսական զենքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սպառազինության հավասարակշռության խախտման ռիսկի գործոն հանդիսանա, առաջին հերթին ձեռնտու չի լինի հենց Ռուսաստանին»
Ֆրանսիայի նախագահ ընտրված Էմանուել Մակրոնը մտադիր է խիստ մոտենալ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացի հարցին:
«Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկը մասնակցել է մրցույթի պաշտոնական բացման արարողությանն ու պատասխանել միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:
Փրկարարներն ապամոնտաժել են բնակարանի պատշգամբի ծածկը (մոտ 4 քմ):
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան հայկական երկու հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ տրվել է Արցախում «ԹՈւՄՈ-բանակ» ծրագրի պաշտոնական մեկնարկը:
Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում ընտրվեցին 10 հաղթողներ, ովքեր կստանան 30,000 – 50,000 եվրոյի չափով դրամաշնորհ: STEP մրցույթում ընտրվեցին 5 հաղթողներ, որոնց մրցանակը 15,000 եվրոյի չափով ֆինանսավորումն է:
Էմանուել Մակրոնի «Հառաջ» շարժումը կարող է ընտրողների ձայների 26 տոկոսն ստանալ Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում, որը տեղի կունենա հունիսի 11-ին
«Կան հստակ թեմաներ, ուղղություններ, որտեղ մեր համատեղ աշխատանքի արդյունքում կարող են ի հայտ գալ համագործակցության նոր ձևաչափեր: Մասնավորապես, ես արդեն խոսել եմ հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցության մասին: Կան թեմաներ, որոնք մենք պետք է միասին շատ ակտիվ քննարկենք»,- ասել է Վիգեն Սարգսյանը:
«Զուտ տեխնիկական տեսանկյունից մենք բավարարված ենք: Բնականաբար, եղել են որոշակի խնդիրներ կապված ուղիղ հեռարձակման ընդհատման, մատնահետքերի սարքերի աշխատանքի խափանման հետ, բայց հիմա վերլուծում ենք բոլոր ստացված զեկույցները: Նաև աշխատանքների իրականացմանը հետևող վերահսկող մարմնի եզրակացությամբ՝ տեխնոլոգիաները շատ լավ աշխատել են, քան այլ երկրներում` ավելի լավ, քան ակնկալում էինք»,- նշեց դեսպանը:
Կանադայի Քվեբեկի նահանգի մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Մոնրեալում, արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել ռեկորդային հեղեղումների պատճառով:
«Պարզունակության սահմաններ չճանաչող այսօրինակ քարոզչությամբ տառապող Ադրբեջանի ագիտպրոպն իր գործողություններով արդեն ոչ այնքան զարմանքի, որքան զավեշտի տեղիք է տալիս: Խնդիրն այստեղ կայանում է նրանում, որ տարածվող տեղեկություններն, իրենց տարրական անգրագիտությանբ, ոչ միայն հավատ չեն ներշնչում օտարներին ու յուրայիններին, այլև բացահայտում են այն հավանական զարգացումները, որոնց, կարծես թե, պատրաստվում է Բաքուն…»:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին մայիսի 8-ին պաշտոնական այցով ժամանել է ԱՄՆ:
«Ես հույս ունեմ, որ ծրագրերը կշարունակվեն: Հայաստանը ունի դրա կարիքը: Դրա կարիքը ունի նաև ԵԱՀԿ-ն: Անկեղծ ասեմ՝ երևի սա ավելի լուրջ հարված է ԵԱՀԿ-ին, քան Հայաստանին»,- նշեց Սվիտալսկին:
Երիտասարդությունը, բանվորները, գործազուրկները եւ ամենաքիչ ապահովվածները դարձել են ամենապասիվ ֆրանսիացի ընտրողները նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, ինչի մասին հայտնել է France Info ռադիոկայանը։
«Ես իմ կողմից կարող եմ ասել, որ բանակցություններն անցել են շատ կառուցողական մթնոլորտում և արդյունավետ են անցել: Այս ամենը հույսեր է ներշնչում ապագայում փաստաթղթի կետերը կյանքի կոչելու համար»
Դիարբեքիրի նահանգապետարանը հայտարարություն է տարածել մի շարք գյուղերում մայիսի 8-ից փողոց դուրս գալու արգելք հայտարարելու մասին:
Գերմանիան կլինի առաջին երկիրը, ուր Ֆրանսիայի նախագահ ընտրված Էմանուել Մակրոնը կկատարի իր առաջին քաղաքական այցը: