Դեռեւս հստակ տեղեկություններ չկան, թե ինչ հանգմանքներում է Արցախում զինվորական Վիլիսն ընկել ջրամբարը:
Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 25-ամյակի կապակցությամբ մայիսի 8-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ Նախագահ Բակո Սահակյանը «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգևատրել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին:
Հայոց ցեղասպանության 90-ամյակի նշանավորումը միավորեց հայ ժողովրդին։ Սա ուրախալի կլիներ, եթե չլիներ տխուր, եւ հիանալի կլիներ, եթե հիմնված լիներ ,սիրո վրա։ Մեկուկես միլիոն մոմ, մեկուկես միլիոն ծաղիկ, մեկուկես միլիոն մարդ… կարծես խորհրդային «լավագույն» ավանդույթներով պլան դրված լիներ մեր ժողովրդի վրա՝ ի Հայաստան եւ ի Սփյուռս աշխարհի։ Սա իհարկե չի նշանակում, թե ժողովուրդն ինքնակամ ու ինքնաբուխ չէր գնում Ծիծեռնակաբերդ։
«Մեր դեպքում մենք մեր սարքի նախատիպը ստացել ենք այն ամենով, ինչ ունեցել ենք այդ պահին, ու, բնականաբար, օպտիմիզացման խնդիրներ են առաջացել։ Սակայն մրցույթը դատում են մի քանի կրիտերիաներով: Հետևելով անցած տարիներին հաղթող թիմերի կողմից առաջարկված մեխանիզմներին՝ փորձել ենք տալ մաքսիմալ բավարարող լուծումներ ու կարծում ենք՝ արժանի մրցակից ենք մնացած թիմերի համար»,- նշում է Գուրգենը:
Ի պատիվ Հաղթանակի օրվա Մոսկվայում կարձակվի շուրջ 10 հազար հրավառելիք:
Դեռևս անհայտ հանգամանքներում, Մատաղիսի զորամասի հարևանությամբ գտնվող ջրամբարն է ընկել Վիլիս մակնիշի ավտոմեքենան:
Հացահատիկային մշակաբույսերի ցանքն այս տարի կրճատվել է: Պատճառն այն է, որ նախորդ տարի կառավարության կողմից կասեցվել է աշնանացան ցորենի սուբսիդավորման ծրագիրը` գյուղացիների կուտակած պարտքի պատճառով:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մեկնաբանել է արտագնա խաղում Լոնդոնի «Արսենալից» կրած պարտությունը (0:2):
Այս ըմպելիքը մեծ քանակով հակաօքսիդանտներ և օգտակար հանքանյութեր է պարունակում, որոնք նպաստում են էնդորֆինի արտադրությանը։ Այն լավ տրամադրություն է հաղորդում, թարմություն և էներգիա։ Ըմպելիքը կարող են օգտագործել բոլոր նրանք, ովքեր մտավոր գործունեությամբ են զբաղվում և հաճախ են սթրեսի ենթարկվում։
Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության պալատում ներկա է գտնվել տոների առթիվ կազմակերպված հանդիսավոր երեկոյին:
Գերմանիայից ապաստան խնդրող թուրքերի թիվը շարունակում է աճել: Ըստ թուրքական «Gazetekarinca» թերթի կայքի՝ այդ մասին հայտնում է գերմանական «Der Spiegel» հանդեսը` հղում անելով Գերմանիայի փախստականների և ներգաղթյալների հարցերով դաշնային վարչությանը (BAMF);
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրությունների շրջանակում: Հաղորդվում է, որ «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն 28-ամյա արգենտինացուն դիտարկում է՝ որպես վնասվածք ստացած Զլատան Իբրահիմովիչին փոխարինող:
«Մեկ մարդու մահը ողբերգություն է, շատերինը՝ վիճակագրություն» խորհրդային հայտնի աֆորիզմը մեզանում գործում է ստույգ ճշգրտությամբ, բայց եթե վերցնենք ու տեղադրենք այն իրական պատճառների համայնապատկերում, պարզ կդառնա, որ այդ «վիճակագրությունը» կարող էր պատահել մեզանից յուրաքանչյուրի հետ։
Թուրքիայի 81 նահանգներից 79ում թմրանյութերի վաճառքի դեմ հատուկ համաժամանակյա լայնամասշտաբ գործողություն է սկսվել, որին մասնակցում է ոստիկանության 7 հազար 118 աշխատակից, ինչպես նաև ոստիկանական ուղղաթիռներ:
Հայաստան-Ադրբեջան սահմանին և Արցախ-Ադրբեջան շփման գծում իրավիճակը հանգիստ է՝ ադրբեջանական կողմի նախորդ օրվա ակտիվացումներից հետո: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հայ-ադրբեջանական սահմանին այս պահին ամեն ինչ հանգիստ է:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հետաքրքրության է արժանացել «Բարսելոնայի» ղեկավարության կողմից:
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում բնակվող վետերանները, որոնք տասնամյակներ առաջ մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին, 1.500-ական դոլար են ստացել:
Ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ, մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկի՝ Երևանի զինանշանի հեղինակ Ալբերտ Սոխիկյանը: Հայտնի նկարիչ-ճարտարապետն ուրույն դեր ուներ արդի Հայաստանի մշակութային կյանքում:
Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղում սպանություն է տեղի ունեցել:
Անգլիայի առաջնության 36-րդ տուրի «Արսենալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումում մանչեսթերյան ակումբը պարտվեց 2:0 հաշվով, ինչից հետո Անգլիայում կրկին սկսվեցին խոսակցությունները Մոուրինիոյի ոչ տրամաբանական որոշումների մասին:
Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 25-ամյակի կապակցությամբ մայիսի 8-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն, որտեղ Նախագահը հանդես է եկել ելույթով:
Լիբիացի զինվորականներն «Ալ Քաիդա»ի զինյալներից ազատել են երկրի արեւելքում գտնվող Բենգազի քաղաքի ծովային նավահանգիստը:
«Ուզում եմ, որպեսզի դուք, գնահատելով ուրիշների վաստակը, գնահատելով այն մարդկանց վաստակը, ովքեր հնարավոր են դարձրել մեր հաղթանակը, գնահատեք նաև ձեր վաստակը, որովհետև եթե չլինեիք դուք, չլինեին ձեզնից առաջ ծառայողները, ակնհայտ է, որ ավագ սերնդի հաղթանակները գրոշի արժեք չէին ունենա»:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այն կարծիքին է, որ Ֆրանսիայի նախագահ ընտրված Էմանուել Մակրոնի հետ քաղաքական հարաբերությունների մակարդակը բարձր կլինի, բայց կոնկրետ բաների մասին խոսելու համար հարկավոր է սպասել նրա կողմից արվելիք առաջարկություններին:
Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«Ելք» դաշինքն այսօր հրատապ ասուլիս էր հրավիրել՝ հայտարարելու, որ նախընտրական ծրագրում կարևոր փոփոխություն են մտցնում. այն քաղաքացիները, որոնք կհրաժարվեն ընտրակաշառքով քվեարկել, «Ելքի» հաղթանակի դեպքում Երևանի քաղաքապետարանից կստանան սոցիալական աջակցություն 15 000 դրամի չափով:
«Հառաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնը Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տարել՝ չհավաքելով գրանցված ընտրողների քվեների բացարձակ մեծամասնությունը
«Սա դրական է խոսում Եվրոպական Միության կազմում նմանատիպ անկախ հակակոռուպցիոն մարմնի մասին»,- ասաց դեսպանը՝ հավելելով, որ այս մարմինն իր գործունեությամբ կարող է օրինակ լինել Հայաստանի համար, որ այստեղ էլ ստեղծվի հակակոռուպցիոն անկախ մարմին, որի աշխատանքը կարող է լինել խիստ արդյունավետ, տալ անհրաժեշտ արդյունք:
Մեծ Բրիտանիայի վարչապետ եւ Պապանողական կուսակցության առաջնորդ Թերեզա Մեյը կցանկանար Brexit-ի պայմանների շուրջ Եվրամիության իշխանությունների հետ առաջիկա բանակցություններում ունենալ նույնքան գործուն մանդատ, որքան եւ Ֆրանսիայի նախագահ ընտրված Էմանուել Մակրոնը:
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանը անդրադարձել է թուրքական ոստիկանության կողմից մայիսի 7-ին «Բելգե» հրատարակչատան վրա իրականացված հարձակմանը: