Կարելի՞ է արդյոք բորբոսնած մթերք օգտագործել. դուք կզարմանաք
Mirkrasoty.life-ը գրում է, որ հարկավոր է դեն նետել բորբոսնած մթերքը։ Ձեզ կարող է թվալ, թե մթերքի միայն մի մասն է բորբոսնել, սակայն բորբոսի մեծ մասը տեսանելի չէ։ Խորհուրդ չի տրվում օգտագործել բորբոսնած հացի մի մասը, քանի որ բորբոսի բջիջները հասնում են ամբողջ մթերքին, նույնիսկ, եթե դուք չեք տեսնում դա։ Բորբոսը մանր սնկեր են, որոնք հեշտությամբ ներթափանցում են մթերքի մեջ։ Դրանք հաճախ չեն երևում անզեն աչքով։ Այդ պատճառով էլ երբեք չեք կարող վստահ լինել, որ հացի մի հատվածը վարակված չէ։ Ի դեպ, եթե հացը նախապես կտրատված է եղել, դա մի փոքր խոչընդոտում է բորբոսի տարածմանն ամբողջ կտորի մեջ։ Սա, իհարկե, չի երաշխավորում անվտանգությունը։ Բորբոսի մի քանի տեսակներ կարելի է օգտագործել սննդի մեջ, ինչպես, օրինակ՝ պանրի որոշ տեսակներ, բայց բորբոսով ծածկված հացը հավելյալ բջջանյութ ստանալու լավագույն աղբյուրը չէ։
Բորբոսից հոտ մի քաշեք
Բորբոսնած մթերք օգտագործող անձինք կարող են ալերգիկ ռեակցիաներ և խնդիրներ ունենալ շնչառական համակարգի հետ։ Կարող է վտանգավոր լինել նույնիսկ բորբոսից հոտ քաշելը։
Որ մթերքը թափել, որը՝ ոչ
Որքան փափուկ է մթերքը, այնքան հեշտ է բորբոսը մտնում դրա մեջ։ Այդ պատճառով էլ նույնիսկ մի փոքր բորբոսնած հացը, փափուկ մրգերը, միսը հարկավոր է դեն նետել՝ առանց մտածելու։ Այս մթերքը ևս հարկավոր է դեն նետել բորբոսի առաջացման դեպքում.
• Հոթ-դոգ
• բեկոն
• թխվածք
• յոգուրտ
• պաստա
• ջեմ
• հաց
• միս
• ցանկացած փափուկ պանիր
• պատրաստի ճաշատեսակ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը