2017 թվականի հունվար-մարտին Հայաստանում ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 47.1 մլն մարդ։ 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ ուղևորափոխադրումները նվազել են 6.1%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից։
Արգենտինացու ապագան կորոշվի Պեպ Գվարդիոլայի հետ զրույցից հետո: Նախորդ շաբաթ բրիտանական մեդիան հաղորդել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է գնել Սերխիո Ագուերոյին, և առաջարկել էր նրան տարեկան 14 մլն եվրո աշխատավարձ:
«Եթե 1945 թվականի մայիսի 9-ը ես դիմավորել եմ հոսպիտալում, վիրավոր ու ավելի անշուք վիճակում, ապա այժմ այն տոնում եմ ավելի տոնական միջավայրում, Արցախն ազատագրած սերնդի հետ, պատանի երկրապահների հետ»:
Յուրաքանչյուր մարդ բախվել է քթային արյունահոսության խնդրին։ Չնայած դեպքերի մեծամասնությունում այն հիվանդի կյանքի համար վտանգ չի ներկայացնում, հաճախակի քթային արյունահոսությունը կարող է վկայել որոշակի հիվանդությունների և պաթոլոգիաների առկայության մասին։
Գերմանիայի իշխանությունները գրանցել են փախստականների տեղակայման կենտրոնների վրա հարձակումների նվազում՝ ի համեմատ նախորդ տարվա:
Թենիսի աշխարհի նախկին առաջին ռակետ Անդրե Աղասին հնարավոր է մարզի սերբ Նովակ Ջոկովիչին:
0.8 տոկոսային կետով նվազել է նաև վարկերի դոլարայնացման մակարդակը։ Այսպես, ռեզիդենտ իրական հատվածին արտարժույթով տրամադրված վարկերի և ռեզիդենտ իրական հատվածին տրամադրված ընդհանուր վարկերի հարաբերակցությունը (D5) 65%-ից նվազել է մինչև 64.2%:
2017-18թթ. մրցաշրջանը «Զենիթը» կսկսի նոր գլխավոր մարզիչով: Ըստ «СЭ»-ի տեղեկության՝ «Թերեքից» կրած պարտությունը «Զենիթի» գլխավոր մարզչի պաշտոնում Լուչեսկուի համար վերջին կետն էր:
«Կարժևորե՞նք դա՝ որպես արժանապատվության, արդարության հաղթանակ, թե՞, պարզապես այդ հաղթանակը կդառնա ամպագոռգոռ հայտարարությունների մի շարունակություն՝ հասնեք Բաքու, թեյ խմենք… ա՜յ, սա շատ կարևոր է՝ ազնվագույն մղումները չմանրացնել»։
«Մեր երկրի պատմության մեջ Մայիսի 9-ը մեծ օր է: Հրավառության զարկը, որը հնչում է եվրասիական ամբողջ տարածքում, հիշեցնում է մեր պապերի ռազմական սխրանքի մասին` 72 տարի առաջ հաղթահարելով դաժան ագրեսորին` գերմանական ֆաշիզմին»,- ասել է նա:
Նախնական տվյալների համաձայն, երիտասարդին ազատելու համար գումար են պահանջել:
Ուելբեքը դարձավ գոլի հեղինակ ԱՊԼ-ի 36-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ անցկացրած խաղում (2:0):
Ադրբեջանում Բելառուսի դեսպան Գենադի Ահրամովիչը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Բելառուսի տեսակետը:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 986 հազար 100 մարդ։ 2016 թվականի հունվարի 1-ի համեմատ (1 տարվա ընթացքում) հանրապետության մշտական բնակչության թիվը նվազել է 12.5 հազարով։
«Կասկածում եմ, որ խորհրդարանականներն ավելի պատրաստ լինեն խաղաղության հաստատման համար քան նախագահ Սարգսյանը: Հնարավոր է նույնիսկ՝ ընդհակառակը», – Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհուրդի փորձագետ Սթիվեն Բլանկի խոսքով, խորհրդարաններն ավանդաբար ավելի շատ են առաջնորդվում հանրային կարծիքով, քան ներազդում դրա վրա:
Իսրայելում Թուրքիայի դեսպան Քեմալ Օքեմը այդ երկրի խորհրդարանում քննարկման դրված «Էզանը բարձրախոսի միջոցով կատարելու արգելքի» օրինագծի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատական արտահայտությունների պատճառով կանչվել է Իսրայելի արտգործնախարարություն:
Մայիսյան Եռատոնին նվիրված՝ նախօրեին Ստեփանակերտում տեղի է ունեցել հանդիսավոր երեկո, որտեղ զեկույցով հանդես է եկել ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:
Կատալոնական «Բարսելոնա»ն նոր պայմանագիր է առաջարկել Լեո Մեսսին մինչև 2021 թվականը: Այս մասին գրում է Tv3-ը:
Պատմության ընթացքում երբ էլ նեղն ենք ընկել, հաղթել ենք միայն, երբ միասնական ենք եղել:
«Այս պահին թե՛ կուսակցության, թե՛ Հանրապետության նախագահի դիրքորոշումը, կարծում եմ, այն է, որ պետք է պահպանել ներկայիս կազմը, հատկապես, որ մեծածավալ փոփոխություններ պետք է իրականացնենք ոլորտում: Դեռ որևէ այլ բան չկա»,- «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե նոր ձևավորվող կառավարությունում ՀՅԴ-ական նախարարները շարունակելու են աշխատանքը, թե ոչ:
«20 տարեկանից գնաց Արցախ, 24 տարեկան էր, երբ զոհվեց: Նախ Կրասնոսելսկ գնաց, այնտեղից էլ Մարտակերտի շրջանի տարածքներում է կռվել: Սկզբում տեղյակ չէի, տղաները հետո ասացին, ինչ արեցինք՝ հետ չկարողացանք պահել»,-նշեց Հայկի մայրը:
Ես կցանկանայի, որ մեր պետության և պետականության պատմություններն իրարից նորից չանջատվեն:
Շուշիում ՀՀ և ԼՂՀ ղեկավարները ծաղիկներ դրեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ և մասնակցեցին Շուշիի այգում եռատոնի կապակցությամբ կազմակերպված ճաշկերույթին:
Երեւանում ծնված հինգ երեխաներից երեքի վիճակը շարունակում է մնալ նույնը:
Ըստ նախնական տվյալների երկրաշարժը ՀՀ տարածքում չի զգացվել:
Այս օրը պատմական օր է, և ես համայն հայությանը կոչ եմ անում, որ յուրաքանչյուր ոք իր լուման ներդնի մեր պետականության և պետական սահմանի ամրապնդման գործում:
«Մենք ինչ ասելու էինք Ադրբեջանին, ասել ենք 92-94թթ., իրենք լավ չեն հասկացել, անցած տարի էլ մեր երեխեքն են ասել»,- հայտարարեց Գագիկ Ավշարյանը:
Մայիսի 8-ի առավոտյան Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում դժբախտ պատահարի հետեւանքով զոհված զինծառայողներից 20-ամյա Ռաֆայել Բիշարյանի զորացրվելուն մնացել էր 56 օր:
2017 թվականի մայիսի 8-ին` ժամը 00.10-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող, արյունահոսող վերք, աջ բազկի վերին երրորդականի ծակած-կտրած արյունահոսող վերք, աջ սրունքի միջին երրորդականի կտրած արյունահոսող վերք ախտորոշմամբ բժշկական օգնության է տեղափոխվել 1980 թվականին ծնված, Երևան քաղաքի բնակիչ Արթուր Հերոյանը:
Թուրքիայի զինված ուժերը կրկին օդային հարվածներ է հասցրել իրաքյան քրդերի դիրքերին: